From Wikipedia, the free encyclopedia
Չար Աստվածաշունչ (անգլ.՝ Wicked Bible), նաև Շնացողների Աստվածաշունչ (Adulterous Bible), կամ Մեղսավորների Աստվածաշունչ (Sinners' Bible), Աստվածաշունչը, որը հրատարակվել է 1631 թվականին Անգլիայում կոպիտ իմաստաբանական սխալով։
Չար Աստվածաշունչ անգլ.՝ Wicked Bible | |
---|---|
Տեսակ | Bible translation into English? և Bible errata? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1631 |
Երկիր | Անգլիայի թագավորություն |
Հրատարակման տարեթիվ | 1631 |
Wicked Bible Վիքիպահեստում |
Հակոբ թագավորի Աստվածաշնչի այս հրատարակությունը ստանձնել են «արքայական տպագրիչներ» Ռոբերտ Բարկերը և Մարտին Լուկասը 1631 թվականին։ Նոր հրատարակության տպաքանակը հազար օրինակ էր[1]։
Նոր հրատարակության մեջ կոպիտ սխալ է թույլ տրվել։ Տասը պատվիրաններից մեկում «ոչ» բառը բացակայել է, «մի շնացիր» պատվիրանի փոխարեն տպագրվել է «շնություն արա» (անգլ.՝ Thou shalt commit adultery փոխարեն Thou shalt not commit adultery)[2]: Սխալը նկատվել է, գրեթե ամբողջ տպաքանակը առգրավվել և ոչնչացվել է, սակայն մի քանի օրինակ մնացել է[3] և այժմ պահպանվում են մասնավոր հավաքածուներում և մեծ գրադարաններում, հիմնականում Անգլիայում և ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Նյու Յորքի հանրային գրադարանում։ Աստվածաշնչի հրատարակիչները տուգանվել են 300 ֆունտով (ներկայիս գներով՝ 43,586 ֆունտ)[4] և զրկվել են տպագրական լիցենզիայից։
Տպագրական մամլիչի գյուտից և Անգլիայում դրա հայտնվելուց հետո առաջին հարյուրամյակում (1470-ական թվականներին) գրքերում տպագրական սխալները, ներառյալ կրոնական տեքստերում, հաճախակի էին, բայց հիմնականում դրանք տառի կամ բառերի սովորական բացթողումներ էին։ Հետևաբար կա վարկած, որ մի ամբողջ բառի բացթողումը Բոնեմ Նորտոնի կողմից սաբոտաժի արդյունք էր, որը Բարկերի հիմնական մրցակիցն էր և պայքարում էր «Արքայական տպագրիչ» հեղինակավոր կոչման համար[1]։ Գուցե այս տպագրության հետևում կանգնած էր Բարկերի մեկ այլ մրցակից, որը ցանկանում էր վարկաբեկել նրան[5]։ Միևնույն ժամանակ, նման տպագրություն է արվել այդ նույն 1631 թվականի Աստվածաշնչի մեկ այլ հրատարակության մեջ, որը հայտնի է որպես «Խելագարների Աստվածաշունչ» (անգլ.՝ The Fools Bible), որտեղ «Խելառն իր սրտում ասաց. «Աստված չկա»» տողի փոխարենը տպագրվել է «Խելառն իր սրտում ասաց. «Աստված կա» (անգլ.՝ The fool hath said in his heart there is a God փոխարեն The fool hath said in his heart there is no God): Այս տպագրիչն արժանացել է երեք հազար ֆունտ տուգանքի[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.