From Wikipedia, the free encyclopedia
«Ուրվական մրցաշավորդ 2» (անգլ.՝ Ghost Rider: Spirit of Vengeance), Մարկ Նեվելդայանի և Բրայան Թեյլորի կախարդական մարտաֆիլմն է։ Նկարահանվել է Ուրվական Մրցաշավորդ ֆիլմի մոտիվերի հիման վրա, բայց ֆլէշբեկ տեսարանները ցուցադրում են գլխավոր հերոսի պատմության փոփոխությունները։ Ֆիլմը հիմնադրվել է Marvel Comics-ի կողմից։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի փետրվերի 17-ին[14] Ռուսաստանում ֆիլմը հանդիսատեսին է ներկայացվել 2012 թվականի փետրվարի 23-ին[15]։ Ֆիլմի ռեժիսորները եղել են՝ Նեվելդային Մարկը և Թեյլոր Բրայնը, իսկ գլխավոր կերպարը՝ Ջոննի Բլեյզան մարմնավորել է Նիկոլաս Քեյջը։
Ուրվական մրցարշավորդ 2 անգլ.՝ Ghost Rider: Spirit of Vengeance | |
---|---|
Երկիր | ԱՄՆ ԱՄԷ |
Ժանր | մարտաֆիլմ[1][2][3], սարսափ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ[1][3] և ֆիլմ սուպերհերոսների մասին |
Թեմա | գերբնական և դև |
Հիմք | Ուրվական մրցարշավորդ |
Թվական | փետրվարի 23, 2012[4], մարտի 1, 2012[5], 2012 և փետրվարի 17, 2012[6] |
Լեզու | անգլերեն և ռումիներեն |
Ռեժիսոր | Բրայն Թեյլոր[7][1][2][…] և Մարկ Նևելդայն[7][1][8][…] |
Պրոդյուսեր | Սթիվեն Փոլ, Աշոկ Ամրիթրաջ, Մայքլ Դե Լուկա և Ավի Արադ |
Սցենարի հեղինակ | Սկոտ Մ․ Գիմփլ[7], Seth Hoffman?[7] և Դևիդ Գոյեր[7] |
Դերակատարներ | Նիկոլաս Քեյջ[7][8][2][…], Քիարան Հայնդս[7][8][2][…], Վիոլանտե Պլաչիդո[7][8][2][…], Ջոննի Ուիթուորթ[2][9][10], Քրիստոֆեր Լամբեր[7][9][10], Իդրիս Էլբա[7][11][3][…], Էնթոնի Հեդ[11][9][12][…], Յացեկ Կոման[9][10], Վինսենթ Ռիգան[9][10] և Fergus Riordan? |
Օպերատոր | Բրենդոն Թրոսթ |
Երաժշտություն | Դավ Սարդի |
Մոնտաժ | Բրայան Բերդան |
Պատմվածքի վայր | Ռումինիա |
Նկարահանման վայր | Ռումինիա և Թուրքիա |
Կինոընկերություն | Crystal Sky Pictures |
Տևողություն | 95 րոպե |
Բյուջե | 57 000 000 $[13] |
Շահույթ | 132 563 930 $[13] և 51 774 002 $[13] |
Պաշտոնական կայքէջ |
Տաճարում գտվող գաղտնի մասնաճյուղերից մեկի վրա հարձակվում են մարդկանց բանդա։ Այնտեղից փախչում են մի կին Նադյա անունով և իր որդի Դեննին։ Նրանց ետևից մեկնում է բանդայի գլխավորը՝ Ռեյ Կէրրիգան։ Ֆրանսիացի վանական Մորոն, որը առաջ է անցնում Կէրրիգանից և փրկում է տղային։ Նա վնասում է բանդիտների մեքենայի ակը։ Այնուհետև նա մեկնում է Ջոննի Բլեյզի մոտ, և նրան խնդրում է, որ տղային հասցնի սրբավայր, որտեղ նրան կպաշտպանեն Ռոռկայից, իսկ վանականը կազատեր Ջոննի-ին այդ հրեշից։ Վանականը չի կարող ազատել տղային քանի որ չգիտեր նրա տեղը, իսկ Մրցաշավորդը կարող էր տեսնել նրան և հեշտությամբ գտներ նրան։ Ջոննին համաձայնվում է և նույն գիշերը վերածվում է հրեշի ու անցնում է Դեննիի որոնողական աշխատանքներին։ Պարզվում է, որ տղային առևանգել էին այն նույն բանդիտները որոնք հարձակվել էին տաճարի վրա։ Անտեսանելի Մրցաշավորդը մի քանի մարդկանց հետ հաշիվները մաքրում է, բայց Կէրրիգանիին և այլ 2 մարդկանց հաջողվում է փախչել։
Հաջորդ օրը առավոտյան Ջոննին արթնանում է հիվանդոցային սենյակում։ Ռոռկը հեռախոսով մի քանի խոսք է ասում Դէննիին, դրանից հետո Մրցաշավորդը այլևս հնարովորություն չի ունենում տեսնել նրան։ Ջոննին դուրս է գրվում հիվանդանոցից և հանկարծ ճանապարհին հանդիպում է Նադյաին։ Նադյան առաջարկում է նրան հանդիպել Վասիլ անունով մի մարդու հետ, ով տեղյակ է թե որտեղ է գտնվում Կէրրիգանը։ Ճանապարհին Նադյան պատմում է, որ Դէննին Ռոռկայի տղան է։ Նայան ասում էր, որ աշխատել է Կէրրիգանի մոտ։ Ամեն ինչ լավ չէր գնում և մի անգամ էլ նա ընկել էր երրորդ հարկից։ Նա կմահանար եթե չլիներ Ռոռկան։ Նա փրկել է Նադյաի կյանքը, իսկ դրա փոխարեն Նադյան պետք էր տղա երեխա ունենար։
Մի քանի ժամ անց նրանք հասնում են Վասիլի մոտ։ Նա սակայն ոչինչ չէր ուզում խոսել, բայց Ջոննին սկսում կերպարանափոխվել և ասում է, որ Վասիլը եթե չասեց թե որտեղ է գտնվում Կէրրիգանը՝ նա բաց կթողնի Մրցաշավորդին և կսկսի ամեն ինչ փոշիացնել։ Վասիլը սկսում է խոսել և ասում է, որ Կէրրիգանը գնացել դեպի կարիեր, որտեղ նրան կդիմավորել զենքերի առք ու վաճառքով զբաղվող մի մարդ։ Ջոննին գնում է, սակայն արդեն գրեթե կերպարանափոխվում էր։ Այնուհետև նա վերժնականորեն դառնում է հրեշ և գնում է բանդիտների ետևից։ Մինչև Նադյան ազատում էր Դէննիին, Մրցաշավորդը սպանում է բոլորին, բացի Կէրրիհանից ում պարզապես դենէ գցում։ Հրեշը ևս մեկ հոգի է տեսնում և գնու է, որ սպանի Նադյաին։ Նա արդեն պատրաստ էր սպանել Նադյաին, բայց Դէննիին կարողանում է կանգնեցնել Մրցաշավորդին։
Դերասան | Դեր |
---|---|
Նիկոլաս Քեյջ | Ջոննի Բլեյզ |
Ջոննի Վիտուորտ | Ռեյ Կէրրիգան |
Ֆերգուս Ռիորդան | Դեննի |
Կրիրիան Հայնդս | Մէֆիստոֆեր |
Վիոլենտե Պլանչիդո | Նադյա |
Իդրիս Էլբա | Մորո |
Քրիստոֆեր Լամբեր | Մեֆոդեյ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.