From Wikipedia, the free encyclopedia
Ուտսիրա (նորվ.՝ Utsira), կոմունա (համայնք) Նորվեգիայի Ռուգլան ֆյուլքեյում (մարզում)։ Կոմունայի վարչական կենտրոնը Ուտսիրա քաղաքն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 6.33 կմ² տարածք[3]։
Ուտսիրա նորվ.՝ Utsira | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||||
Մտնում է | Ռուգլան ֆյուլքե | ||||
Վարչկենտրոն | Ուտսիրա | ||||
Հիմնական լեզու | չեզոք (այսինքն կոմունան չի ընտրել լեզուներից որևէ մեկը) | ||||
Բնակչություն | ▲208 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Տարածք | 6.33 | ||||
Հիմնադրված է | հուլիսի 1, 1924[2] թ. | ||||
Սահմանակցում է | Կարմյո | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | 1151 | ||||
utsira.kommune.no | |||||
Ուտսիրա կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է կապույտ և սպիտակ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա գույները այնպես են դասավորված, որ նմանվում են փարոսի արձակած լույսի շողերի[3]։
Համաձայն 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Ուտսիրա կոմունայում բնակվում է 200 մարդ։ Վերջին 60 տարում բնակչության թվաքանակը նվազել է գրեթե 2 անգամ[3]։
Ուտսիրան, լինելով կղզի, տնտեսական ուղվածությունը վերցրել է դեպի ձկնաարդյունաբերությունը։ Ուտսիրայում է գտնվում Նորվեգիայի կարևորագույն փարոսներից մեկը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.