Ուկրաինայի նախագահի գրասենյակ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ուկրաինայի նախագահի գրասենյակ, Ուկրաինայի նախագահին կից մշտապես գործող օժանդակ մարմին, որն իրականացնում է կազմակերպչական, իրավական, խորհրդատվական, տեղեկատվական, փորձագիտական-վերլուծական և այլ բնույթի ապահովում Ուկրաինայի նախագահի կողմից իր սահմանադրական լիազորությունների կատարման համար։
Ուկրաինայի նախագահի գրասենյակ | |
---|---|
Տեսակ | պետական մարմին, շենք, կառույց, ճարտարապետական ժառանգության հուշարձան և ministry of presidency? |
Երկիր | Ուկրաինա |
Ստեղծման թվական | հունիսի 25, 2019[1] |
Փոխարինված է | Presidential Administration of Ukraine? |
Շտաբակայան | Ուկրաինայի նախագահի նստավայրի շենք, Կիև, Ուկրաինա |
Կայք | president.gov.ua/administration(ուկր.)(ռուս.)(անգլ.) |
Նախագահի գրասենյակի ձևավորումը իրականացվել է նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից 2019 թվականի հունիսի 20-ի № 417/2019 հրամանագրի հիման վրա՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակի վերակազմակերպման և կրճատման միջոցով[2]։
2019 թվականի մայիսի 22-ին Գերագույն ռադայում նախագահ Զելենսկու ներկայացուցիչ Ռուսլան Ստեֆանչուկը «Լևիյ Բերեգ» պարբերականին տված հարցազրույցում պատասխանել է նախագահի՝ առաջին 100 օրվա ծրագրերի մասին հարցին։ Նրա խոսքով՝ առաջնահերթ խնդիրների թվում են վարչակազմի բարեփոխումը, պետության աուդիտի գործարկումը, մի շարք օրինագծեր (մասնավորապես, անձեռնմխելիության վերացմանը վերաբերող):Մասնավորապես, նախագահի վարչակազմը պետք է դադարի լինել զուգահեռ կառավարություն և սահմանափակվի երեք գործառույթներով՝ դիվանագիտություն, վերլուծական կենտրոն, որը մշակելու է նոր գաղափարներ և ծրագրեր, և նախագահի որոշումների նկատմամբ հսկողություն[3]։
Հունիսի 16-ին Անդրեյ Բոգդանը «Ուկրաինա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է նախագահի աշխատակազմի բարեփոխման մասին․ «Մենք հեռանում ենք «Նախագահի աշխատակազմ» անվանումից, ստեղծելու ենք եվրոպական մարմին, որն օգնում է նախագահին տեսնել Ուկրաինայի զարգացման ուղղությունները, որտեղ կկենտրոնանան գիտնականներն ու մտավորականները, որոնք ձևավորում են նախագահի քաղաքականությունը պետության զարգացման գործում, այլ ոչ թե ազդում այսօրվա խնդիրների վրա՝ չհասկանալով, թե ուր է շարժվում երկիրը»[4]։
Հունիսի 20-ին Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել նոր կառույցի՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ձևավորման մասին՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակի վերակազմակերպման և կրճատման ճանապարհով։ Հրամանագրով նախատեսվում է նախագահի աշխատակազմի վերակազմակերպման հանձնաժողովի ստեղծում։ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել, նախագահի աշխատակազմի ղեկավար և փաստաթղթային ապահովման գլխավոր դեպարտամենտի ղեկավար Ստասենկո Իգոր Վիկտորովիչը։ Հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման օրվանից[2]
Ուկրաինայի նախագահի գրասենյակի կառուցվածքը․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.