From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Լևի (անգլ.՝ Williams Levy, օգոստոսի 29, 1980[1], Կոխիմար, Հավանա, Կուբա), կուբական ծագմամբ իսպանալեզու ամերիկացի և մեքսիկացի դերասան, հեռուստատեսային կերպար և մոդել։
Ուիլյամ Լևի անգլ.՝ William Levy | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 29, 1980[1] (44 տարեկան) |
Ծննդավայր | Կոխիմար, Հավանա, Կուբա |
Կրթություն | St. Thomas University? |
Քաղաքացիություն | Կուբա և ԱՄՆ |
Մասնագիտություն | մոդել, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, թատրոնի դերասան և կինոպրոդյուսեր |
Համատեղ ապրող(ներ) | Էլիզաբեթ Գութիերեզ[2] |
Ուիլյամ Լևին ծնվել է 1980 թվականի օգոստոսի 29-ին Հավանայի մոտ գտնվող Կոջիմար ձկնորսական գյուղակում, երեք երեխաներից ամենամեծն էր, որոնց մեծացրել է միայնակ մայրը[3]։ Նրա ընտանիքը մորական պապիկի կողմից ունի եվրոպական արմատներ[4][5]։ 14 տարեկանում արտագաղթել է Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաք։ Դերասանությամբ լրջորեն սկսել է զբաղվել Լոս Անջելեսում, իսկ հետո՝ Մայամիում ու Մեխիկոյում[6][7]։
Նրա առաջին աշխատանքը հեռուստատեսությունում եղել է մասնակցությունը ամերիկյան իսպանալեզու Telemundo: Isla de la Tentación և Protagonistas de Novela 2 հեռուստաալիքի երկու ռեալիթի շոուներին[8]։ Իր առաջին դերը որպես դերասան խաղացել է 2005 թվականին Պուերտո Ռիկոյում բեմադրված La Nena Tiene Tumbao ներկայացման մեջ։ Առաջին դերը կինոյում խաղացել է 2008 թվականին «Կյանքի բեկորներ» ֆիլմում։ Հետագայում ամերիկյան իսպանալեզու հեռուստասերիալներում և մեքսիկական հեռուստանովելներում խաղացել է մի շարք դերեր, 2007 թվականին ժամանակավորապես մեկնել է Մեքսիկա և խաղացել 2008 թվականի «Զգուշացեք հրեշտակներից» հեռուստասերիալի գլխավոր դերը[9], իսկ 2011 թվականին խաղացել է «Սիրո հաղթանակը» հեռուստասերիալում, եղել է «Պարեր աստղերի հետ» շոուի մասնակիցը, որոշ ժամանակ մոդելային գործակալության հետ կնքել է պայմանագիր։
2009 թվականի հուլիսի 11-ին ընդունել է կաթոլիկություն[10][11]։ 2011 թվականին հայնվել է իսպանալեզու People en Español ամսագրի շապիկին և ստացել է «աշխարհի ամենագրավիչ տղամարդ» կոչումը[12]։ Ամուսնացած է դերասան Էլիզաբեթ Գուտիերեսի հետ և ունի երկու երեխա[13]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2002 | ս | La Isla de la Tentacion | խաղում է ինքն իրեն | |
2003 | ս | Protagonistas de novela 2 | խաղում է ինքն իրեն | |
2006 | ս | Երբեք չեմ մոռանա քեզ | Olvidarte Jamás | Գերման Տորես |
2006 | ս | Իմ կյանքը, դա դու ես | Mi vida eres tú | Ֆեդերիկո |
2007 | ս | Կիրք | Pasión | Վասկո Դարեն |
2007-2008 | ս | Ուժասպառ | Acorralada | Լարի |
2008 | ս | Սեզամի փողոց | Plaza Sésamo | Ուիլյամ |
2008 | ֆ | Կյանքի Բեկորներ | Retazos de vida | Տյագո |
2008-2009 | ս | Զգուշացեք հրեշտակներից | Cuidado con el ángel | Խուան Միգել |
2009 | ս | Հմայք | Sortilegio | Ալեխանդրե Լոմբարդո |
2010 | ս | Կին մարդասպաններ | Mujeres asesinas | Ֆոնսի |
2010-2011 | ս | Սիրո հաղթանակ | Triunfo del amor | Максимилиано Сандовал |
2012 | ս | Պարեր աստղերի հետ | Dancing with the Stars | խաղում է ինքն իրեն (մասնակից) |
2012 | ս | Ազատ լեդին | Single Ladies | Էնթոնի |
2013 | ս | Փոթորիկ | La Tempestad | Դամիան Ֆաբր |
2014 | ս | Միայնակ մայրիկների ակումբ | The Single Moms Club | Մենի |
2014 | ֆ | Կախված | Addicted | Քվինթոն Կանոզա |
2014 | ֆ | Սրտի փոփոխություններ | A Change of Heart | Կառլոս |
2015 | ֆ | Կյանքի տևողություն | Term Life | Ալեխանդրո |
2017 | ֆ | Չարության տիրակալ. Վերջին գլուխ | Resident Evil: The Final Chapter | Քրիստիան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.