From Wikipedia, the free encyclopedia
Ուբերաբա (պորտուգալերեն՝ Uberaba. պաշտոնական անվանումը՝ Município de Uberaba), քաղաք և համայնք Բրազիլիայի հարավարևելյան մասում, Մինաս Ժերայս նահանգում։ Ընկած է Բրազիլական սարահարթում, «Հանքարդյունաբերության եռանկյունի» անվանումը կրող տարածաշրջանում, Ուբերաբա գետի ափին, նահանգի վարչական կենտրոն Բելու Օրիզոնտիից 481 կիլոմետր հեռավորության վրա։ Մեծությամբ այդ նահանգի 853 բնակավայրերի մեջ ութերորդն է։ 2021 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 340.277: Զբաղեցնում է մոտավորապես 4524 կմ² տարածք[2]։ Համայնքը համբավվել է հատկապես մերձակա ագարակներում բաց գունավորումով մորթ ուեցող զեբուների մեծ գլխաքանակի բուծմամբ և նրանով, որ քաղաքից մոտավորապես 20 կիլոմետր հեռավորության վրա իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել են Cretaceous ժամանակաշրջանի պալեոնթոլոգիական մեծարժեք բրածո գտածոներ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ուբերաբա | |||||
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Համայնք | Մինաս Ժերաիս | ||||
Հիմնադրված է | մարտի 2, 1820 թ. | ||||
Մակերես | 4512,135 կմ² | ||||
ԲԾՄ | 823 մետր | ||||
Բնակչություն | ▼337 846 մարդ (2022)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 34 | ||||
Փոստային դասիչ | 38000-000 | ||||
Պաշտոնական կայք | uberaba.mg.gov.br | ||||
| |||||
Քաղաքի անվանումը հնդկացիական տուպի ցեղի լեզվում նշանակում է «բյուրեղի պես մաքուր, պայծառ ջուր»[3][4]։
Քաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում սկզբնապես բնակություն են հաստատել հնդկացիական տուպի, ապա՝ տրմեմբի, կայապու ցեղերը[5], բայց նրանք դարձել են եվրոպայից եկած բանդայռանտների զոհը։ Բնակավայրի միջուկը 1809 թվականին հիմնադրել է Անտոնիու Էուստակիու դա Սիլվա ի Օլիվեյրան (պորտուգալերեն՝ Antonio Eustáquio Da Silva e Oliveira) (1796–1832)[6]: 1836 թվականին Ուբերաբան քաղաքի կարգավիճակ է ստացել[7]։
Քաղաքն ունի մերձարևադարձային կլիմա, Կյոպենի դասակարգման համաձայն՝ Cwa կարգի։ Միջին տարեկան ջերմաստիճանը 22,3 °C է, տեղումների միջին տարեկան քանակությունը՝ 1571 միլիմետր[8]։
Հունվ. | Փետրվ. | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հուն. | Հուլ. | Օգոստ. | Սեպտ. | Հոկտ. | Նոյ. | Դեկտ. | |||
Ջերմաստիճանը (°C) | 24,0 | 24,1 | 22,7 | 21,2 | 19,6 | 19,2 | 20,7 | 22,4 | 23,4 | 23,6 | 23,6 | 22,6 | Ø | 22,3 |
Տեղումների քանակը (մմ) | 268 | 225 | 190 | 96 | 46 | 20 | 17 | 14 | 57 | 156 | 204 | 278 | Σ | 1571 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.