From Wikipedia, the free encyclopedia
Ոտնձգություն, մարդու վարքագիծ, որը անհարմարություններ կամ նույնիսկ վնաս է պատճառում մեկ այլ անձի՝ խախտելով նրա անձնական կյանքի գաղտնիության անձեռնմխելիությունը։
Ոտնձգությունը կարող է բաղկացած լինել անձի ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի գործողություններից, այն է՝ անհարկի հարձակում, բանավոր վիրավորանքներ կամ սպառնալիքներ, անբարյացակամ արտահայտություններ և կոպիտ կատակներ, ակնարկի կամ ահաբեկման տարբեր ձևեր, չպահանջված նամակներ կամ զանգեր, վիրավորական, նվաստացուցիչ լուսանկարների ցուցադրում, ցանկասեր ժեստեր, ինչ-որ մեկի մասին ստերի տարածում կամ նմանատիպ այլ արարքներ.
«Ոտնձգություն» տերմինը վերաբերում է ոչ միայն սեռական ոտնձգություններին, այլև ցանկացած այլ տեսակի ոտնձգության, հատկապես աշխատավայրում[1]։ Շատ երկրներում օրենքը սահմանափակում է անձի վրա նման ճնշման հնարավորությունը և տարբեր մշակույթներում նման գործողությունների իրավական մեկնաբանությունը տարբեր է։
ԱՄՆ-ում սեռական ոտնձգությունների առաջին օրինական դեպքերը հայտնվեցին 1970-ականներին։
Եվրախորհրդարանը հաստատել է աշխատավայրում սեռական ոտնձգություններից պաշտպանվելու մասին օրինագիծ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.