բրիտանացի հեռուստահաղորդավարուհի, գրող From Wikipedia, the free encyclopedia
Շերոն Ռեյչել Օսբորն (անգլ.՝ Sharon Rachel Osbourne, աղջկական ազգանունը՝ Շերոն Ռեյչել Արդեն (անգլ.՝ Sharon Rachel Arden), ի ծնե՝ Լեվի (անգլ.՝ Levy), հոկտեմբերի 9, 1952[1], Բրիքսթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[3], բրիտանացի հեռուստահաղորդավարուհի, գրող, երաժշտական պրոդյուսեր և ձեռնարկատեր։
Շերոն Օսբորն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1952[1] (72 տարեկան) |
Ծննդավայր | Բրիքսթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, գրող, ինքնակենսագիր, հեռուստահաղորդավարուհի, գործ տվող արվեստի ասպարեզում, երգչուհի, կինոդերասանուհի և երաժշտական մենեջեր |
Ամուսին | Օզզի Օսբորն |
Ծնողներ | հայր՝ Don Arden?, մայր՝ Hope Shaw?[2] |
Երեխաներ | Քելլի Օսբորն, Ջեք Օսբորն և Aimee Osbourne? |
Կայք | sharonosbourne.com |
Sharon Osbourne Վիքիպահեստում |
Բրիտանացի հայտնի ռոք երաժիշտ Օզզի Օսբորնի կինը։
Հայտնիություն ձեռք է բերել MTV հեռուստաալիքով «Օսբորնների ընտանիքը» ռեալիթի շոուի ցուցադրումից հետո, որը պատմում էր Օզզի Օսբորնի տնային կյանքի և նրա ընտանիքի մասին։
Շերոն Օսբորնը (ի ծնե Լեվի) ծնվել է Բրիկսթոնում, Դևոն[3] երաժշտական պրոդյուսեր Դոն Արդենի (իսկական անունը՝ Հարրի Լեվի, 1926—2007)՝ հրեական ծագումով[4][5][6], և նրա կնոջ՝ իռլանդացի կաթոլիկ Հոուպ Շոուի՝ նախկին բալետի պարուհու ընտանիքում[7]։ Նրա հայրական կողմի տատիկը և պապիկը՝ Լազարուս Լեվին և Սառա Բլեքը արտագաղթել են Մեծ Բրիտանիա Ռուսաստանից՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[8][9]։
Շերոնը հայտնի է դարձել MTV հեռուստաալիքով «Օսբորնների ընտանիքը» ռեալիթի շոուի ցուցադրումից հետո, որը պատմում էր ընտանիքի կյանքի և նրանց տան մասին։ Շոուի ցուցադրումը սկսվել է 2002 թվականի մարտին։ Շոուի վերջին էպիզոդը ցուցադրվել է ԱՄՆ-ում 2005 թվականի մարտի 21-ին։ Շոուն ունեցել է բարձր վարկանիշ ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում[10]։
2003 թվականին Շերոնը ստեղծել է սեփական «Շերոն Օսբորնի շոուն» հաղորդումը, որը ցուցադրվել է ԱՄՆ-ի մի քանի հեռուստաալիքներով, ինչպես նաև բրիտանական «Sky One» հեռուստաալիքով։ Միայն թե շոուի վարկանիշը բարձր չի եղել[11], և Օսբորնը քննադատության է արժանացել, քանի որ չի կարողացել կատարել հիմնական հանձնարարությունները, որոնք պետք էին շոուին։ Շոուն փակվել է 2004 թվականի սկզբին մեկ սեզոնի ցուցադրումից հետո[12]։
2005 թվականին Օսբորնը հրապարակել է ինքնակենսագրական գիրք, որի համահեղինակն է դարձել Պենելոպա Դենինգը։ Գիրքը կոչվել է «Էքստրիմ, կամ Իմ ինքնակենսագրությունը», և նրանում պատմվում էր նրա մանկության դժվարությունների, թռիչքների և անկումների, անձնական կյանքի մասին։ Գիրքը դարձել է համաշխարհային բեստսելեր, և 15 շաբաթվա ընթացքում վաճառվել է ավելի քան 621 000 օրինակ։
Շերոնը իր ապագա ամուսնուն Օզզիին հանդիպել է 18 տարեկանում, ով աշխատում էր նրա հոր Դոն Արդենի մոտ, ով այդ ժամանակ եղել է «Black Sabbath» խմբի մենեջերը։ Երբ Օզզին 1979 թվականին հեռացվել է խմբից, Շերոնը սկսել է հանդիպել նրա հետ և նրա երաժշտական կարիերան վերցրել է իր ձեռքերում[13]։ Երեք տարի անց՝ 1982 թվականի հուլիսի 4-ին Օզզին և Շերոնը ամուսնացել են Մաուիում, Հավայի։
Զույգը ունի երեք երեխա՝ Էմի (ծնվել է՝ 1983), Քելլի (ծնվել է՝ 1984) և Ջեքը (ծնվել է՝ 1985):
1999 թվականին Շերոնը կատարել է ստամոքսի շրջանցման վիրահատություն, որի արդյունքում նա 104 կիլոգրամից նիհարել է մինչև 47 կիլոգրամ[14]։
2002 թվականի հուլիսին Օսբորնի մոտ ախտորոշել են հաստ աղիքի քաղցկեղ[15]։ Ավելի ուշ նա խոստովանել է, որ ուռուցքը տարածվել է նրա ավշահանգույցի վրա և մեծ վնաս է իրենից ներկայացնում, ինչպես նախապես ենթադրվում էր[16]։ Միայն թե նա պնդել է, որպեսզի «Օսբորնների ընտանիքը» շոուի նկարահանումները շարունակվեն։ Նրան հաջողվեց հաղթահարել քաղցկեղը, չնայած նրան, որ նրա ապրելու հավանականությունը եղել է 40%։
Շուտով Օզզի Օսբորնը խոստովանել է, որ Շերոնի առողջության պատճառով նրանց որդին՝ Ջեքը փորձել է ինքնասպան լինել[17]։
2012 թվականի նոյեմբերին Շերոն Օսբորնը կատարել է կրծքի հեռացման վիրահատություն (բժիշկները հեռացրել են երկու կրծքերը)՝ քաղցկեղով տառապելու մեծ վտանգի պատճառով[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.