ամերիկացի երաժիշտ From Wikipedia, the free encyclopedia
Շերիլ Սյուզեն Քրոու (անգլ.՝ Sheryl Suzanne Crow, փետրվարի 11, 1962[1], Kennett, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի կատարող, կիթառահար, բաս կիթառահար և երգերի հեղինակ, Գրեմմի մրցանակի իննակի դափնեկիր։
Շերիլ Քրոու անգլ.՝ Sheryl Crow | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1962[1] (62 տարեկան) |
Ծննդավայր | Kennett, Միսսուրի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | քրիստոնեություն[2] |
Կրթություն | Միսուրիի համալսարան և University of Missouri School of Music? |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երգչուհի, կոմպոզիտոր, դաշնակահարուհի, դերասանուհի, կիթառահար, հեռուստատեսային դերասանուհի, ստուդիական երաժիշտ և կինոռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | sherylcrow.com |
Sheryl Crow Վիքիպահեստում |
Շերիլ Քրոունը ծնվել է 1962 թվականի փետրվարի 11-ին Միսսուրի նահանգի Քենեթ քաղաքում[4]։
Նրա հայրը՝ Ուենդել Քրոուն (Wendell Crow), սիրողական ջազ երաժիշտ էր։ Մայրը՝ Բերնիս Քրոունը (Bernice Crow), աշխատում էր որպես երաժշտության դաշնամուրի ուսուցչուհի։ Ծնողները ամեն կերպ երեխաներին (իսկ նրանք չորսն էին) խրախուսել են զբաղվել երաժշտությամբ, այնպես որ, արդեն 6 տարեկանում Շերիլը սկսել է տիրապետել դաշնամուրին, 13 տարեկանում դարձել է դպրոցական երգչախմբի մենակատար, իսկ 14-ում սկսել է երգեր գրել։ Երաժշտությամբ զբաղվելուն զուգահեռ նաև գլխավորել է սպորտային մրցումներին աջակցող դպրոցական պարային խումբը։
Ավարտելով Միսսուրի նահանգի համալսարանը՝ դարձել է դիպլոմավորված մասնագետ։ Բայց Շերիլը սկզբում չի գտել իր տաղանդների այն կիրառումը, որը նա կցանականար։ Ցերեկը երեխաներին երաժշտություն է սովորեցել դպրոցի կրտսեր դասարաններում, իսկ երեկոյան երգել և նվագել է Սենթ Լուիսի քավեր խմբերում։
1986 թվականին հաջողություն գտնելու և նոր հնարավորությունները մասնագիտականորեն իրացնելու համար մեկնել է Լոս Անջելես։ Վերջ ի վերջո նրա բախտը բերել է և հաջողությամբ անցել է Մայքլ Ջեքսոնի, որը պատրաստվում էր «Bad» պրոմոշրջագայությանը, բեք վոկալի խմբի լսումները։ 1989 թվականի սկզբին 18 ամիս տևած մարաթոնը ավարտվել է, և Շերիլը շրջագայությունից հետո վերադարձել է սեփական երգերի հորինմանը։
Շերիլը երբեք ամուսնացած չի եղել։ 2003-2005 թվականներին նրա բոյֆրենդն է եղել հեծանվորդ Լենս Արմսթրոնգը[5]։
Նա ունի երկու որդեգրած որդի՝ Ուայեթ Սթիվեն Քրոունը (ծնվ.՝ 29.04.2007)[6] և Լևին Ջեյմս Քրոունը (ծնվ.30.04.2010)[6]։
Շերիլի մոտ 2003 թվականին ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ։ 2011 թվականի նոյեմբերին՝ հիվանդությունը հաղթահարելուց մի քանի տարի անց, Քրոունի մոտ ախտորոշվել է ուղեղի ուռուցք, որով երգչուհին տառապում է մինչ օրս[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.