From Wikipedia, the free encyclopedia
Շեղբի վրայով վազողը - 2049 (անգլ.՝ Blade Runner 2049), կանադացի ռեժիսոր Դենի Վիլնյովի և պրոդյուսեր Ռիդլի Սքոթի անգլո-ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմ, որը հիմնված է Ֆիլիպ Կ. Դիկի «Արդյո՞ք անդրոիդներն էլեկտրական ոչխարների մասին են երազում» սիրավեպի վրա։ 1982 թվականին նկարահանվել է ֆիլմի շարունակությունը[9]։ Ֆիլմը ԱՄՆ-ում կինովարձույթ դուրս եկավ 2017 թվականի հոկտեմբերի 6-ին[10][11][12][13]։
Հեռու ապագայում աշխարհը բնակեցված է մարդկանցով և ռեպլիկատներով, որոնք ստեղծված են իրականացնելու ամենածանր աշխատանքները։ Ոստիկանության սպա՝ Կեյի աշխատանքը, աճող լարվածության պայմաններում, ռեպլիկանտներին վերահսկողության տակ պահելն է, քանի դեռ նա պատահականորեն չի դառնում գաղտնի ինֆորմացիայի տիրապետող, որը սպառնալիքի տակ է դնում ողջ մարդկության գոյությունը[14]։ Ցանկանալով գտնել այդ գաղտնիքի բանալին, Կեյը որոշում է գտնել Ռիկ Դեկարդին՝ Լոս Անջելեսի ոստիկանության հատուկ ստորաբաժանման նախկին սպային, որն անհետ կորել է բազում տարիներ առաջ[15] :
Դերասան | Դեր |
---|---|
Ռայան Գոսլինգ | Կեյ |
Հարիսոն Ֆորդ | Ռիկ Դեկարդ |
Աննա դե Արմաս | Ջոյ |
Սիլվիա Հուկս | Լավ |
Ռոբին Ռայթ | լեյտենանտ Ջոշի |
Մակկենզի Դևիս | Մարիետտա |
Կարլա Յուրի | դոկտոր Կարլա Ստելլին |
Լեննի Ջեյմս | պարոն Քոթթոն |
Դեյվ Բատիստա | Սապպեր Մորթոն |
Ջարեդ Լետո | Նիանդեր Ուոլես |
Բարհադ Աբդի | Դոկ Բեդջեր |
Դևիդ Դաստմաչյան | Կոկո |
Խիամ Աբբաս | Ֆրեյսա |
Վուդ Հարրիս | Նանդես |
Էդվարդ Ջեյմս Օլմոս | Գաֆֆ |
Լեննի Ջեյմս դերասանի խոսքերով, դա ամենագաղտնի նախագիծն է, որտեղ նա մասնակցություն է ունեցել։ «Երբ ինձ աշխատանքի առաջարկ արեցին, ես ընտրեցի սցենարը։ Ինձ ուղարկեցին 20 էջ իրադարձություններ, որոնք նախորդում էին իմ կերպարին և 20 էջ այն բանից հետո, երբ իմ կերպարն արդեն չկար[16]։ Տեքստը հավելվածի մեջ էր և ես չէի կարող այն բացել այլ սարքավորումների վրա։ Ես չէի կարող սքրինշոթ անել։ Ես չէի կարող այն հիշել։ Ինձ զգուշացրին. «Դուք ունեք 36 ժամ և ապա տեքստը կանհետանա»։ Երբ ես կայացնում էի իմ մասնակցության որոշումը, ինձ ուղարկեցին ողջ սցենարը։ Ես աշխատում էի դրա հետ, սակայն ամեն օր ինձ համար բացում էին նոր էջեր, որոնց հետ ես աշխատում էի որոշակի օր և ես պետք է ստորագրեի դրա համար[17]։ Ես չէի կարող տուն գնալ առանց հատուկ թույլտվության։ Եվ ահա նկարահանումներն ավարտվել են, մուտքն բաց է և ես գնում եմ տուն և ուրախանում եմ՝ իմ ձեռքում ողջ սցենարն է։ 9 ժամ անց իմ iPad-ից ողջ սցենարն անհետացավ ամենախորհրդավոր ձևով»։
2016 թվականի դեկտեմբերին լույս տեսավ ֆիլմի առաջին տիզերը[18][19]։ Պաշտոնական թրեյլերներում օգտագործվում էր Վանգելիսի բնօրինակ երաժշտական թեման։
2017 թվականի օգոստոսի 29-ին YouTube-յան ալիքում ColliderVideos լույս տեսավ առաջին պաշտոնական կարճամետրաժ ֆիլմը, որը պատմում է ֆիլմի նախապատմությունը։ Ֆիլմի իրադարձությունները «2036: Nexus-ի վերածնունդ» (2036։ Nexus Dawn) անվան տակ տեղի են ունենում 2036 թվականին, առաջին ֆիլմի իրադարձություններից 17 տարի անց և 13 տարի առաջ մինչև սիքվելի սյուժե։ Սյուժեի կենտրոնում Նիանդեր Ուոլլեսն է՝ Ջարեդ Լետոյի կերպարով։ Հերոսը ներկայացնում է Nexus 9-ի սերիայից ռեպլիկատների նոր տեսակ, որոնց անվանում են կատարյալ[20]։ Կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորն էր Լյուկ Սքոթը։ Բացի Լետոյից, գլխավոր դերերից մեկը խաղում է Բենեդիկտ Վոնգը[21]։
2017 թվականին ներկայացվեց երկրորդ կարճամետրաժ ֆիլմ-պրիկվելը, որը նույնպես նկարահեց Լյուկ Սքոթը «2048. Փախչելու տեղ չկա» (2048։ Nowhere to run): Իրադարձությունները տեղի են ունենում հիմնական սյուժեից մեկ տարի առաջ և ցույց են տալիս փախուստի դիմած Nexus 8 սերիայի ռեպլիկանտի՝ Սապպեր Մորթոնի պատմությունը[22][23][24][25]։ Նրա դերը կատարեց Դև Բատիստան։ Հետաքրքիր փաստ ՝ Ադամ Սևիջը (Myth Busters այժմ փակ հաղորդման հաղորդավարներից մեկը) որը համարվում է Blade Runner տիեզերքի մեծ երկրպագուն, նկարահանվեց տվյալ կարճամետրաժ ֆիլմի փոքրիկ էպիզոդային դերում[26]։
Ստեղծման ժամանակագրությամբ երրորդ պրիկվելը դարձավ 15 րոպեանոց Blade Runner Black Out 2022 անիմեն, որի սցենարի հեղինակը և ռեժիսորն է դարձել Shinichiro Watanabe, Cowboy Bebop հայտնի անիմեի հեղինակը[15]։ Ժապավենը լույս տեսավ 2017 թվականի սեպտեմբերի 27-ին և ցույց է տալիս 2022 թվականի իրադարձությունները, երբ ռեպլիկատների կողմից կազմակերպված ահաբեկչության հետևանքով տեղի ունեցավ Մեծ Բլեքաութը՝ բոլոր էլեկտրոնային համակարգերի լրիվությամբ անջատումը և մարդկության էլեկտրոնային գրեթե բոլոր արխիվների վերացում, ինչպես նաև հասկանալի է դառնում, որ առաջին ֆիլմի իրադարձություններից հետո լույս տեսան կյանքի սահմանափակ տևողությամբ (4 տարի) ռեպլիկատների նոր սերիաներ[27][28][29]։
Մրցանակաբաշխությունների և անվանակարգերի ցանկ | |||||
---|---|---|---|---|---|
Մրցանակ | Մրցանակաբաշխության օր | Անվանակարգ | Թեկնածուներ | Արդյունք | Հղումներ |
Ոսկե թրեյլեր մրցանակաբաշխություն | Հունիսի 6, 2017 | Լավագույն տիզեր | Շեղբի վրայով վազողը - 2049 | Հաղթանակ | [30] |
Հոլլիվուդյան ֆիլմերի մրցանակաբաշխություն | Նոյեմբերի 5, 2017 | Տարվա պրոդյուսեր | Էնդրյու Կոսով, Բրոդերի Ջոնսոն, Բադ Յորկին | Հաղթանակ | [31] |
IndieWire Critic's Poll | Դեկտեմբերի 19, 2016 | 2017 թվականի ամենասպասված ֆիլմը | Շեղբի վրայով վազողը - 2049 | Հաղթանակ | [32][33] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.