From Wikipedia, the free encyclopedia
Շանկար Դայալ Շարմա (հինդի՝ शंकर दयाल शर्मा, օգոստոսի 19, 1918[1][2][3], Բհոպալ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 26, 1999[1][2][3], Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկաստանի 9-րդ նախագահը։
Շանկար Դայալ Շարմա հինդի՝ शंकर दयाल शर्मा | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 19, 1918[1][2][3] |
Ծննդավայր | Բհոպալ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 26, 1999[1][2][3] (81 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Դելի, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան, Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Կրոն | հինդուիզմ |
Կրթություն | Ալահաբադի համալսարան, University of Lucknow?, Ֆիցուիլյամի քոլեջ, Քեմբրիջի համալսարան, Հարվարդի իրավունքի դպրոց և Ցյուրիխի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ամուսին | Vimala Sharma? |
Զբաղեցրած պաշտոններ | Լոկ Սաբխայի անդամ, Governor of Maharashtra?, Հնդկաստանի փոխնախագահ, Հնդկաստանի նախագահ, governor of Andhra Pradesh?, Governor of Punjab?, Member of the 7th Lok Sabha? և Administrator of Chandigarh? |
Կուսակցություն | Հնդկական ազգային կոնգրես |
Ստորագրություն | |
Shankar Dayal Sharma Վիքիպահեստում |
Ծնվել է բրահման Կխուշիլալա Շարմի Վայդյա Շաստրիի ընտանիքում։ Ալախաբադի համալսարանում ստացել է բարձրագույն կրթություն անգլերեն գրականության, հինդի և սանսկրիտ լեզուների ոլորտում։ Այնուհետև Քեմբրիջի համալսարանում և Հարվարդի համալսարանի իրավագիտական դպրոցում իրավագիտություն է ուսումնասիրել։
1940 թվականին ներգրավվել է Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու պայքարին և ընդունվել է Հնդկական ազգային կոնգրես, որին հավատարիմ է մնացել մինչև կյանքի վերջը։ 1952 թվականին ղեկավարել է Բխոպալի կառավարությունը և այդ պաշտոնին է մնացել մինչև 1956 թվականը, երբ Բխոպալը մտել է Մադհյա Պրադեշ նահանգի կազմի մեջ։
1960-ական թվականներին Շանկար Շարման աջակցել է Ինդիրա Գանդիին, որպեսզի նա դառնա Հնդկական ազգային կոնգրեսի առաջնորդը։ 1974-1977 թվականներին նրա մոտ ընդունվել է որպես կապի նախարար։ 1971-ից 1980 թվականներին Լոկ սաբհայում (խորհրդարանի ստորին պալատ) որպես Բխոպալի ներկայացուցիչ հաղթել է ընտրությունները։
1984 թվականին եղել է Անդհրա-Պրադեշ նահանգի մարզպետը։ Իր մարզպետ լինելու տարիներին այդ նահանգում սիկհականության ծայրահեղականները սպանել են նրա աղջկան` Գիտանժալիին և փեսային` կուսակցության անդամ և հեռանկարային քաղաքական գործիչ Լալիտ Մակենին։ Բացի այդ, 1984 թվականի հոկտեմբերի 31-ին սպանվել է Ինդիրա Գանդին։ Շուտով դրանից հետո 1985 թվականին Հնդկաստանի կենտրոնական իշխանության և սիկհ ծայրահեղականների միջև հակամարտության թեժ ժամանակ Շանկար Շարման դարձել է Փենջաբ նահանգի մարզպետը, որտեղ հիմնականում սիկհեր էին բնակվում։ 1986 թվականին եղել է Մախարաշտր նահանգի մարզպետը։ 1987 թվականին ընտրվել է Հնդկաստանի փոխնախագահ և Ռաջյա սաբհայի խորհրդարանի վերևի պալատի նախագահ։
1992 թվականին լինելով փոխնախագահ, բարդ նախընտրական ընտրարշավից հետո ստացել 66 % ձայն և հաղթել է երկրի նախագահի պաշտոնի համար ընտրությունները։ Իր 5 ամյա կառավարման ժամանակ ակտիվ կատարել է ներկայացուցչական գործառույթները, պաշտոնից հեռացրել և նշանակել է մարզպետների։ Կառավարման վերջին տարում փոխել է երեք վարչապետ։ Երկրորդ շրջանի համար չի առաջադրվել։
1999 թվականի դեկտեմբերի 9-ին սրտի կաթվածից հետո Շանկար Շարմային տարել են հիվանդանոց, որտեղ և նույն թվականի դեկտեմբերի 26-ին մահացել է։ Նրան դիակիզել են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.