From Wikipedia, the free encyclopedia
Նոյեմբերի 8 (ադրբ.՝ 8 noyabr) մետրոպոլիտենի կառուցվող կայարան Բաքվի մետրոպոլիտենի երրորդ (Մանուշակագույն) գծում։ Կայարանը անվանակոչվել է ի պատիվ Արցախյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակի։
«Նոյեմբերի 8» կայարան | |
---|---|
Երրորդ գիծ (մանուշակագույն) | |
Բաքվի մետրոպոլիտեն | |
Բացման նախատեսված թվական | 2021 թվականի առաջին կես |
B3 և B4 կայարանների կառուցման նախապատրաստումը սկսվել էր դեռ 2012 թվականին, երբ Ջեյհուն Սելիմովի և Ջալիլ Մամեդգուլուզադեի փողոցներում երթևեկությունը արգելափակված էր համապատասխանաբար յուրաքանչյուր կայարանի շինարարական աշխատանքների համար[1]։ Հաջորդ 4 տարում կառուցվեցին «Մեմար Աջեմի-2» կայարանի թունելները։ Մանուշակագույն գծի առաջին երկու կայարանների բացումից հետո Բաքվի մետրոն հայտարարեց, որ երրորդ կայարանը կբացվի 2018 թվականին[2]։ Այս պահին մանուշակագույն գծի երկարացումը Բաքվի մետրոյի նոր կայարանների կառուցման առաջին գերակայությունն է։ 2016 թվականի օգոստոսի 8-ին Բաքվի մետրոպոլիտենը հայտարարեց մրցույթ կայարանի շարժասանդուղքների և վերելակների գնման և տեղադրման համար[3]։ 2016 թվականի օգոստոսի 17-ին Բաքվի մետրոպոլիտենը հայտարարեց, որ որոնում է կայարանի օդափոխության սարքավորումների մատակարար։
Կայարանը նախատեսվում էր բացել 2018 թվականին[4][5][6], բայց աշխատանքները չէին ավարտվել, և բացումը հետաձգվեց մինչև 2019 թվականը[7]։ «Բաքվի մետրո» ՓԲԸ-ի փոխնախագահը հայտարարեց, որ բնական ու երկրաբանական խնդիրների պատճառով կա ուշացում[8] և կայարանը շահագործման կհանձնվի 2020 թվականին, սակայն այս ժամկետը ևս չպահպանվեց։ Այժմ բացումը սպասվում է 2021 թվականի առաջին կեսին։ Դեկտեմբերի 8-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով, կայարանը անվանվեց «Նոյեմբերի 8»՝ ի պատիվ Արցախյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակի[9]։
Նախարարների կաբինետի որոշման մեջ նշվում է.
«Ադրբեջանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ Բաքվի մետրոյի նոր կայանը, որը գտնվում է Նասիմի թաղամասում, Ջեյհուն Սալիմովի փողոցում, 1065-րդ թաղամասում, անվանակոչվել է «Նոյեմբեր 8»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.