Նիշապուր
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
Նիշապուր (պարս.՝ نیشابور - Neyšâbur), քաղաք Իրանի հյուսիս-արևելքում՝ Ռազավի Խորասան օսթանում (նահանգում), Նիշապուր շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 264 375 մարդ (2016)[1][2]։ Նախկինում կարևոր դեր է խաղացել երկրի մշակութային կյանքում. Աթթարի և Օմար Խայամի ծննդավայրն է։
Քաղաք | ||
---|---|---|
Նիշապուր | ||
պարս.՝ نیشابور | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Ռազավի Խորասան | |
Շահրեստան | Նիշապուր | |
Համայնք | Central District? | |
ԲԾՄ | 1199 մետր | |
Բնակչություն | 264 375 մարդ (2016)[1][2] | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | 051 | |
Պաշտոնական կայք | neyshabur.ir(պարս.)(անգլ.) | |
| ||
Գտնվում է Ռազավի Խորասան օսթանի կենտրոնական մասում` օսթանի վարչական կենտրոն Մաշհադից մոտ 60 կմ արևմուտք։ Տեղադրված է Բինալուդի լեռնաշղթայից հարավ-արևմուտք տարածվող բարեբեր հարթավայրում` ծովի մակարդակից մոտ 1200 մետր բարձրության վրա։ Երկաթգծով և ավտոմայրուղիներով կապված է Մաշհադի և երկրի մայրաքաղաք Թեհրանի հետ։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 264 375 մարդ, որոնք կազմում էին 83 143 տնտեսություն[3]։ Նիշապուրը Ռազավի Խորասան օսթանի բնակչությամբ երկրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Մաշհադից հետո[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.