Նիշալո
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Նիշալո, ինչպես նաև՝ նաշալդո, նիշալդա (պարս.՝ نشلا, евт. Նիշալլո; տաջ.՝ Нишалло; ուզբ.՝ Nisholda), քաղցրավենիք, որը հիշեցնում է սպիտակ մուրաբա, սակայն մի փոքր ավելի թանձր։ Տարածված է ավղանական, իրանական, տաջկական և ուզբեկական խոհանոցներում։ Նիշալլոն բուխարական հրեաների շրջանում համարվում է ազգային ուտեստ[1]։
Տեսակ | քաղցրեղեն |
---|---|
Առաջացման երկիր | Իրան, Աֆղանստան և Soviet Central Asia |
Հիմնական | ձու, շաքար, soap root?, Կիտրոնաթթու և ջուր |
Ե՛վ Իրանի, և՛ Աֆղանստանի ժողովուրդները, և՛ տաջիկները և ուզբեկները նիշալո պատրաստողներին անվանում են նիշալոպազ։
Ավանդաբար պատրաստվում է Ռամադան (Ռամազան) ամսվա ընթացքում և օգտագործվում է իֆտարի ժամանակ սաում՝ պահք պահողների կողմից, բլիթի կամ այլ հացի հետ՝ տաք թեյով (առավել հաճախ՝ կանաչ)[1]։
Չորս ձվի հում սպիտակուցը հարում են, մինչև ծավալը մի քանի անգամ ավելանանում է՝ դառնալով գդալին պահվող թանձր փրփուր։ Դրանից հետո օճառային արմատը մաքրվում է, բաժանվում մասերի և 25 րոպե եփվում ջրում։ Պատրաստի եփուկը սառեցվում է, ավելացվում հարված սպիտակուցներին և կրկին հարվում[1][2]։
Այդ ընթացքում եփվում է շաքարից, լիմոնի աղից և ջրից պատրաստված օշարակը։ Ապա սառեցված օշարակը ավելացվում է սպիտակուցների փրփուրին և անընդհատ հարվում, մինչև զանգվածի միատարր դառնալը և թանձր թթվասերի նմանվելը[1][2]։
Նիշալոն խառնվում է հատուկ փայտե գդալով։ Պատրաստի նիշալոն մատուցվում է բաժակով կամ փիալայով։ Նիշալոյի վրա ավանդաբար ցանվում է մի պտղունց բադյանի փոշի կամ վանիլին[1][2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.