From Wikipedia, the free encyclopedia
Նեյչր (Nature), նշանավոր անգլիական գիտական շաբաթագիր է, որն առաջին անգամ լույս է տեսել 1869 թվականի նոյեմբերի 4-ին։ 2007 թվականին 28.751 ազդեցության գործոնով հանդիսացել է առաջին բազմակարգ գիտական պարբերականը` իր ամենամեծ մրցակից Science ամսագրին (26.372 ազդեցության գործոն) թողնելով երկրորդ տեղում[4]։
Նեյչր անգլ.՝ Nature[1] | |
---|---|
Տեսակ | գիտական հանդես և գիտական ամսագիր |
Հապավում | Nature |
Ժանր | գիտական գրականություն |
Լեզու | անգլերեն[1] |
Հիմնադրվել է | նոյեմբերի 4, 1869[2][3] |
Անվանված է | բնություն |
Հրատարակիչ | Nature Publishing Group և Springer Science+Business Media |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Գրասենյակ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Հաճախականություն | շաբաթական |
ISSN | 1476-4687 և 0028-0836 |
OCLC | 01586310 |
Պարգևներ | |
Կայք | nature.com(անգլ.) |
Nature (journal) Վիքիպահեստում |
Գիտական պարբերականների մեծ մասը խիստ մասնագիտացված են, և Նեյչրը սակավ պարբերականներից է (մյուս ականավոր օրինակներից են Science և Proceedings of the National Academy of Sciences շաբաթաթերթերը), որ դեռ հրատարակում է բնօրինակ հետազոտության հոդվածներ գիտական բնագավառների լայն տիրույթում։ Շատ գիտական հետազոտության բնագավառներ կան, որոնց մեջ կարևոր նոր զարգացումներն ու բնօրինակ հետազոտությունները տեղ են գտնում Նեյչրում որպես հոդվածներ և նամակներ։
Հետազոտող գիտնականները պարբերականի առաջնային ունկնդիրներն են, սակայն ամփոփումներն և կից հոդվածները ամենակարևոր թերթերն հասկանելի են դարձնում ընդհանուր հասարակության և ուրիշ բնագավառներում գիտնականներին։ Ամեն թողարկման սկզբում լինում են խմբագրականները, լուրերը և հատկանիշ հոդվածները, որոնք գիտնականների ընդհանուր հետաքրքրության մաս են կազմում, որոնցից են ընթացիկ գործերը, գիտության ֆինանսավորումը, բիզնեսը, գիտական բարոյականությունը և հետազոտական նվաճումները։ Նաև մասեր կան որոնք վերաբերվում են գրքերին և արվեստին։ Պարբերականի մնացածը մեծ մասամբ պարունակում է հետազոտական հոդվածներ, որոնք խտացված և հույժ տեխնիկական են։ Հոդվածների երկարության վրա խիստ սահմանների պատճառով, շատ անգամ հրատարակված տեքստը հիմնականում հոդվածի թեմայի ամփոփում է, որի մանրամասների մասին տեղեկությունների համար հղումներ է տրվում դեպի «լրացուցիչ նյութերը» պարբերականի ցանցակայքի վրա։
2007 թվականին Նեյչրը Science-ի հետ միասին ստացան Աստուրիասի Իշխանի Մրցանակներ Հաղորդակցության և Մարդկայնության շնորհիվ[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.