From Wikipedia, the free encyclopedia
Յուրմալա (Jūrmala), առողջարանային խոշոր քաղաք Լատվիայում։ Գտնվում է Ռիգայի ծոցի հարավային ափին, Ռիգայից արևմուտք։ 51 հզ․ բն․ (2023)։ Ընդգրկում է Լիելուպե, Բուլդուրի, Ձինտարի, Մայորիդ Դուբուլտի, Կեմերի և այլ բնակավայրերը։ Յուրմալյով են անցնում էլեկտրիֆիկացված Ռիգա–Տուկումս երկաթուղագիծն ու խճուղին։ Կան թաղանթանյութի–թղթի, սպորտային նավաշինական գործարաններ, «Տեխնոինֆորմ», գեղարվեստական գործվածքների և գալանտերիայի արտադրության ֆաբրիկաներ, տեխնիկում, թանգարաններ։ Կլիման մեղմ է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 17 °C, հունվարինը՝ –5 °C։ Բուժիչ միջոցներն են կլիմայաբուժությունը, ծովային լոգանքները (հունիսի կեսից մինչև օգոստոսի վերջը), Կեմերիում՝ հանքային ջրերը և ցեխաբուժությունը։ Բուժվում են սիրտ–անոթային, կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի, թոքերի ոչ տուբերկուլոզային հիվանդություններով տառապողները և ռևմատիզմով հիվանդ երեխաները։ Գործում են մեծահասակների և երեխաների առողջարաններ, հանգստյան տներ, պանսիոնատներ և կուրորտային պոլիկլինիկաներ։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Յուրմալա | |||||
Jūrmala | |||||
| |||||
Երկիր | Լատվիա | ||||
Ենթարկում | Հանրապետական ենթակայության քաղաք | ||||
Համայնք | Լատվիա | ||||
Քաղաքապետ | Գատիս Տրուկսնիս | ||||
Հիմնադրված է | 1785 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1920 թվականից | ||||
Մակերես | 100 կմ² | ||||
ԲԾՄ | 6 մետր | ||||
Բնակչություն | 57 371[1] մարդ (2016) | ||||
Խտություն | 573,7 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | (+371) 67 | ||||
Փոստային դասիչ | LV-2008, LV-2010, LV-2011, LV-2015, LV-2016 | ||||
Պաշտոնական կայք | jurmala.lv | ||||
| |||||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.