Յուպիտերի վերելքը (անգլ.՝ Jupiter Ascending), մարտաֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ։ Ֆիլմի պրեմիերան պետք է լիներ 2014 թվականի ամռանը, բայց հետո տեղափոխվել է 2015 թվականի ձմռանը։ Պրեմիերան Ռուսաստանում եղել է 2015 թվականի փետրվարի 5–ին[16][17]։

Արագ փաստեր Յուպիտերի վերելքըանգլ.՝ Jupiter Ascending, Երկիր ...
Thumb
Յուպիտերի վերելքը
անգլ.՝ Jupiter Ascending
Thumb
Երկիր Ավստրալիա
 ԱՄՆ[1]
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[2][3][4][…], արկածային ֆիլմ[3][4][5] և մարտաֆիլմ
Թվականփետրվարի 4, 2015[6], փետրվարի 5, 2015[7][8], փետրվարի 6, 2015[9], փետրվարի 6, 2015[10] և հունվարի 5, 2015[11]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼանա Վաչովսկի և Լիլի Վաչովսկի
ՊրոդյուսերԳրանթ Հիլ և Բրյուս Բերման
Սցենարի հեղինակԼանա Վաչովսկի և Լիլի Վաչովսկի
ԴերակատարներՄիլա Կունիս[3][12][13][…], Չաննինգ Տատում[12][13][14][…], Շոն Բին[12][13][14][…], Էդի Ռեդմեյն[12][13][14][…], Դուգլաս Բութ[12][13][15], Թափենս Միդլթոն[12][13][15], Պէյ Տունա, Ջեյմս Դ'Արսի[12][13], Թիմ Փիգոթ-Սմիթ[13], Nikki Amuka-Bird?, Քրիստինա Քոուլ, Ռամոն Թիքարամ, Մարիա Դոյլ Քենեդի, Գուգու Մբատա-Ռոու, Էդվարդ Հոգ, Jeremy Swift?, Շառլոտա Բոմոնթ, Samuel Barnett?, Թերի Գիլիամ, Նիլ Ֆինգլթոն, Վանեսա Կիրբի, Էրիոն Բաքարե, Քիք Գարի և Սփենսեր Ուայլդինգ
ՕպերատորՋոն Թոլ
ԵրաժշտությունՄայքլ Ջակինո
ՄոնտաժԱլեքսանդր Բերներ
Պատմվածքի վայրՉիկագո և Սանկտ Պետերբուրգ
Նկարահանման վայրՉիկագո[1], Լոնդոն[1], Բնագիտական թանգարան[1], Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան[1], Իլիի մայր տաճար[1], Բիլբաո[1], Elveden Hall?[1], Littlebrook Power Station?[1] և Լևեսդենի Warner Bros. Studios ընկերություն[1]
ԿինոընկերությունWarner Bros. և Village Roadshow Pictures
Տևողություն127 րոպե
Բյուջե176 000 000 $
Շահույթ183 987 723 $
Պաշտոնական կայքէջ
Փակել

Սյուժե

Մոտավորապես 100 հազար տարի առաջ երկիր մոլորակը գրավված էր տիեզերքի ամենաուժեղ ցեղի ներկայացուցիչների կողմից։ Խմբին ղեկավարում է երեք ժառանգները։ Նրանցից մեկին՝ Բալեմին, պատկանում է Երկիրը։ Երկիր մոլորակի վրա ռեինկառնացիայի շնորհիվ Յուպիտեր անունով մի սովորական մաղկանացու անցել էին այդ երեք ժառանգների մոր արտաքին տվյալներն ու բնավորության գծերը։ Նրա ԴՆԹ-ն համապատասխանում էր այդ մահացած թագուհու ԴՆԹ կոդի տվյալներին։ Բոլոր օրենքներով Երկիրը պետք է պատկաներ նրան։ Բալեմը նպատակ ուներ Երկիր մոլորակի իշխանությունը վերցնել իր ձեռքը, որի արդյունքում էլ պետք է սպաներ Յուպիտերին։ Կեյնը՝ նախկին զինվորներից մեկը, ով որոշ հանգամանքներով հեռացվել էր բանակից, իր պաշտոնը վերականգնելու համար Յուպիտերի պաշտպանությունը ստանձնում է իրեն։ Նա գենետիկորեն ստացել էր շանը բնորոշ հատկանիշներ։ Կեյնն ու Յուպիտերը անսպասելիորեն սիրահարվում են, սակայն Կեյնը ոչ մի քայլեր չի ձեռնարկում, որովհետև նա պետք է իրեն հանձնարարված առաքելությունը անթերի կատարեր և պետք է չվտանգեր ապագա տիրուհու կյանքը։

Հայտնվելով Ժառանգներից մեկի՝ Կալիլի դղյակում, ով միակ կին ժառանգներ, իմանում է հավերժական երիտասարդության մասին։ Այդ առեղծվածի գաղտնիքը իմանում է Տիտի դղյակում հայտնվելուց հետո։ Կեյնին իր գործընկերը դավաճանում է և հանձնում է իշխանություններին, որտեղ էլ նրան բանտարկում են։ Տիտը Յուպիտերի առջև պայման է դնում։ Անյ հետևյալն էր՝ «Եթե դու ամուսնանաս ինձ հետ և շարունակես իմ ընտանեկան բիզնեսը, ապա ես կտամ կտամ Կեյնին նորից բանակ ընդունելու հավաստագիրը»։ Սակայն ամուսնությունից անմիջապես հետո նա մտադրություն ուներ սպանելու աղջկան և տիրանալու Երկիր մոլորակին։ Իր կեղտոտ ծրագրերի մասին նա տեղեկացնում է Կեյնին և աքսորում է նրան տիեզերք։ Փրկվելով մահից Կեյնը շտապում է դիմել իրեն դավաճանած ընկերոջ օգնությանը, ում նույնպես բանտարկել էին։ Նրանք հասցնում են Յուպիտերին փրկել մահից, որից հետո էլ վերադառնում եմ տիեզերանավ։ Յուպիտերը վիրավորված Կեյնի անտարբեր վերաբերմունքից տալիս է նրան հավաստագիրը և ցանկանում վերադառնալ տուն, որտեղ իրեն լավ նորություններ չէին սպասվում։ Բալեմը առևանգել էր Յուպիտերի մորը։ Յուպիտերը համառեց, չլսեց Կեյնին և գնաց Բալեմի պահակախմբի հետ։ Բալեմը շանտաժի էր ենթարկում Յուպիտերին, իսկ Յուպիտերը համոզված լինելով նրանում, որ Կեյնը անպայման կգա և կփրի իրեն, կարծես թե ժամանակ էր փորձում շահել Բալեմի հետ զրույցի բռնվելով։ Կեյն ու իր ընկերը կարողացան անցնել դժվար փորձությունների միջով։ Կեյնը միացյալ ուժերի օգնությամբ կարողացավ փրկել գերեվարված Յուպիտերին և իր մորը։

Այս ամենը չխանգարեց Կեյնին ամրացնել բանակում իր դիրքերը, իսկ Յուպիտերը կարողացավ գնել իր համար թանկարժեք աստղադիտակը, որը նախքան իր ծնվելը գողացվել էր իր ընտանիքից մի գողության ժամանակ՝ արդյունքում մահացել էր հայրը։ Այս ողջ պատմությունը հանգամանորեն ջնջվել էր բոլորի հիշողությունից՝ բացի Յուպիտերց և Կեյնից, որոնք սկսեցին ապրել նորմալ և համատեղ կյանքով։

Դերերում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.