Յուլյա Սեդեֆջյան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Յուլյա Սեդեֆջյան (ֆր.՝ Julia Sedefdjian, դեկտեմբերի 26, 1994, Նիս), ֆրանսահայ գլխավոր խոհարար[1]:Նա փարիզյան Բետա ռեստորանի շեֆ-խոհարարն է, ով պարգևատրվել է Միշելեն աստղով։ 2016 թվականի հունվարին՝ 21 տարեկանում նա դառնում է Ֆրանսիայի ամենաերիտասարդ խոհարարը, ով պարգևատրվել է աստղով, մինչ նա ղեկավարում է «լե Ֆաբլ դը լա Ֆոնտեն» ռեստորանը, 7-րդ շրջանում[2][3]։
Յուլյա Սեդեֆջյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1994 (29 տարեկան) |
Ծննդավայր | Նիս |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | շեֆ խոհարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Julia Sedefdjian Վիքիպահեստում |
Հայազգի հաշվապահ հոր և սիցիլիական նախնիներից սերած մոր՝ հիվանդանոցի ռենտգենոլոգի դուստրը ՝ Յուլիա Սեդեֆջյանը, մեծանում է իր երկու եղբայրների հետ Նիցցայում[4][5],:Սկզբում նա մտածում է անասնաբույժ դառնալու մասին, բայց, ի վերջո երրորդ դասարանից հետո ՝2009 թվականին, նա 14 տարեկան հասակում աշկերտության է ընդունվում «Պոլ Օժիեի»[6] հյուրանոցային և զբոսաշրջության դպրոցում:Նա ստանում է խոհարարության այնուհետև հրուշակեղենի մասնագիտական պատրաստվածության վկայական[7]։ Նա փորձառություն է ձեռք բերում շեֆ-խոհարար Դավիթ Ֆորի մոտ «Աֆրոդիտե» ռեստորանում, որտեղ նա բացահայտում է մոլեկուլային խոհանոցը՝ զուգորդված նիցցայական ավանդական բաղադրատոմսերով:2012 թվականին Յուլյա Սեդեֆջյանը Ֆրանսիայի լավագույն աշկերտների տարածաշրջանային մրցույթում նվաճում է ոսկե մեդալ։
2016 թվականի փետրվարին նա պահպանում է հաստատության Միշելեն աստղը՝ ճաշացանկը ամբողջությամբ վերանայելուց և ճաշատեսակների գինը կիսով չափ կրճատելուց հետո։ 21 տարեկանում նա ամենաերիտասարդ անձնավորությունն է, ով ունի Միշելեն աստղ։
Նույն տարում նա բնակություն է հաստատում Փարիզում և «Պուալ Ամպլուայի» շնորհիվ առևտրական հանձնակատարի պաշտոն է գտնում Միշելեն աստղերի արժանացած «Լե Ֆաբլ դը լա Ֆոնտեն» ռեստորանում, մասնագիտանալով ձկնատեսակներից պատրաստված ճաշատեսակներ մեջ:Վեց ամիս անց նա դառնում է գլխավոր խոհարարի առաջին օգնական[8] :Նա այնտեղ դառնում է պետի տեղակալ 2013 թվականին, այնուհետև 2015 թվականի փետրվարին, ընդամենը քսան տարեկանում, դառնում է գլխավոր խոհարար Էնթոնի Դեյվիդի հեռանալուց հետո[9]
2018 թվականի մարտին լե Ֆաբլ դը լա Ֆոնտենի երկու գործընկերների՝ Սեբաստիեն Ժան-Ժոզեֆի և իր ճաշասենյակի մենեջեր Գրեգորի Անելկայի հետ նա բացում է իր սեփական ռեստորանը, որը կոչվում է Բետա ( «համբույր »Նիցցայի բառբառով) Պանտուազ փողոցում 5-րդ թաղամասում:Ռեստորանն առաջարկում է միջերկրածովային խոհանոց մատչելի գներով։
2018 թվականի սեպտեմբերին Բետայի նույն թաղամասում նա բացում է երկրորդ հաստատություն BÔ («համբույր» կրեոլյան լեզվով ), որն առաջարկում է Կարիբյան ծովից ոգեշնչված տապասների ճաշացանկ։
2019 թվականի հունվարի 21-ին Միշելեն Գիդը աստղ է հանձնում Բետա ռեստորանին[6]:Յուլյա Սեդեֆջյանը, այն հազվագյուտ կանանցից է, ով արժանանում է Գիդ Միշելեն աստղի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.