From Wikipedia, the free encyclopedia
Յոհան Ռուդոլֆ Գլաուբեր (գերմ.՝ Johann Rudolph Glauber, մարտի 10, 1604[1], Կարլշթաթ, Karlstadt, Գերմանիա - մարտի 16, 1670[1], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1]), գերմանացի քիմիկոս և բժիշկ։ Ցաարոքիմիայի կողմնակից։ Կյանքի մեծ մասն անց է կացրել Տոլանդիայում։ Գլաուբերը ստացել և որպես դեղանյութ օգտագործել է մինչև այդ անհայտ մի շարք աղեր։ Բորակի և ծծմբական թթվի խառնուրդը թորելով՝ ստացել է մաքուր ազոտական թթու, իսկ կերակրի աղի և ծծմբական թթվի փոխազդմամբ՝ մաքուր աղաթթու և նատրիումի սուլֆատ (տես Միրաբիչիւո)։ Գլաուբերն առաջիններից էր, որ քիմիական աշխատանոցում օգտագործեց ապակյա ամանեղենը և կատարելագործեց փորձարարական վառարանները։ Հավատում էր հասարակ մետաղները ոսկու փոխարկելու հնարավորությանը։
Յոհան Ռուդոլֆ Գլաուբեր Johann Glauber | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1604[1] Կարլշթաթ, Karlstadt, Գերմանիա |
Մահացել է | մարտի 16, 1670[1] (66 տարեկան) Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | Prince-Bishopric of Würzburg |
Մասնագիտություն | քիմիկոս, ճարտարագետ և դեղագործ |
Գործունեության ոլորտ | Դեղատուն |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[2] և գերմաներեն[3] |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Diana Glauber?, Johannes Gottlieb Glauber? և Johannes Glauber? |
Johann Rudolph Glauber Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.