From Wikipedia, the free encyclopedia
Յան Լեխոն (լեհ.՝ Jan Lechoń, մարտի 13, 1899[1][2], Վարշավա, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 8, 1956[3][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), լեհ բանաստեղծ, գրական և թատերական քննադատ։
Յան Լեխոն | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1899[1][2] |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունիսի 8, 1956[3][4] (57 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Ազգություն | թաթար |
Երկեր | Q11735902? |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծ, դիվանագետ, օրագրի հեղինակ, գրող և գրական քննադատ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լեհական Պեն ակումբ և Związek Zawodowy Literatów Polskich? |
Jan Lechoń Վիքիպահեստում |
1916-1920 թվականներին սովորել է Վարշավայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Գրական աշխարհում իր նորամուտը նշել է 14 տարեկանում։ Նա «Скамандр» գրական խմբի հիմնադիրներից մեկն էր, որում ընդգրկված էին Յուլիան Տուվիմը, Անտոնի Սլոնիմսկին, Յարոսլավ Իվաշկևիչը։
1921 թվականին փորձել է ինքնասպան լինել։
1930-1939 թվականներին եղել է Փարիզում Լեհաստանի դեսպանության մշակութային կցորդը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, Ֆրանսիայի ավերումից հետո Իսպանիայով և Պորտուգալիայով ճանապարհվել է Բրազիլիա, հետագայում տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և հաստատվել Նյու Յորքում։ Նա համագործակցել է և եղել է ԱՄՆ-ում գործող լեհական պարբերականների խմբագիր։
Ինքնասպանություն է գործել` նետվելով Նյու Յորքի երկնաքերի պատուհանից։ 1991 թվականին մոխիրը վերաթաղվել է Լեհաստանում՝ Լյասկի գյուղի Անտառային գերեզմանատանը։
Իր առաջին գործերը սկսել է տպագրել 14 տարեկանում։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1912-ին։ «Karmazynowy poemat» (Մանուշակագույն պոեմ, 1920) բանաստեղծությունների ժողովածուն, որը փառաբանում էր Լեհաստանի անկախության համար պայքարը, նրան մեծ համբավ է բերել։ «Srebrne i czarne» («Արծաթագույն և սև», 1924) ժողովածուն արտացոլում էր հիասթափությունը իրականությունից և մահվան հանդեպ հիացմունքը։ Այն համարվում է լեհական գրականության առավել հոռետեսական գրքերից մեկը։ Այս գրքից հետո նա երկար ժամանակ ընդհատել է գրական գործունեությունը։
Բանաստեղծությունները բնութագրվում են բարձր ոճով և բանաստեղծական ձևի խստությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.