From Wikipedia, the free encyclopedia
Մեծավերջ, Յամբ (հին հունարեն՝ ἴαμβος, հվնբր. ἴαμβύκη երաժշտական գործիքի անվանումից), 1) երկու վանկանի բանաստեղծական ոտքի տեսակ[1]։
˘ ˘ | պիռհիքոս, շեշտանկում |
---|---|
˘ ¯ | յամբ |
¯ ˘ | քորեյ, մեծասար |
¯ ¯ | սպոնդեյ |
˘ ˘ ˘ | տրիբրախ |
¯ ˘ ˘ | դակտիլ, ստեղն |
˘ ¯ ˘ | ամֆիբրաքոս, քողաղոտ |
˘ ˘ ¯ | անապեստ, վերջատանջ |
˘ ¯ ¯ | բաքխիուս |
¯ ¯ ˘ | անտիբաքխիուս |
¯ ˘ ¯ | կրետիկ, ամֆիմակր |
¯ ¯ ¯ | մոլոսուս |
Անտիկ տաղաչափության (չափական) մեջ յամբը բաղկացած էր սկզբում մեկ կարճ և ապա մեկ երկար վանկերից (U—), իսկ ժամանակակից (վանկաշեշտային տաղաչափություն) պոեզիայում՝ մեկ անշեշտ և մեկ շեշտված վանկերից (‿ ـʼ)։ Յամբական տողի մեջ շեշտերն ընկնում են զույգ վանկերի վրա, թեև շեշտերից մեկը կամ մի քանիսը կարող են բացակայել։ Յամբով գրված տողի սխեման է.
Յամբական չափը ոտանավորի ամենատարածված տեսակներից մեկն է։ Օրինակ, ռուսական պոեզիայում երկերի ճնշող մեծամասնությունը գրված է յամբերով (մանավանդ քառոտնյա տողերով)։
Հայկական բանաստեղծության մեջ միայն առանձին դեպքերում կարելի է հանդիպել զուտ յամբական տողերի, ինչպես՝
Տեսա՛ երա՛զ մի վա՛ռ,
Ոսկի՛ մի դո՛ւռ տեսա՛,
Վըրա՛ն փերո՛ւզ կամա՛ր.
Սյունե՛րը հո՛ւր տեսա՛...
(Վ. Տերյան)
Նայե՛ց-նայե՛ց Սայաթ-Նովե՛ն, ամպի՛ նմա՛ն տխո՛ւր մնա՛ց.
Ասա՛վ՝ Չարե՛նց, էս գոզալի՛ց սրտի՛ս մե հի՛ն մրմո՛ւռ մնա՛ց...
(Ե. Չարենց)
2) Անտիկ գրականության մեջ յամբեր էին կոչվում նաև երգիծական ոտանավորները։ Նոր ժամանակներում ևս հեղինակները երբեմն յամբեր են անվանել իրենց երգիծական կամ խոհական-փիլիսոփայական բանաստեղծությունները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.