Մոնղոլիայի դրոշ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մոնղոլիայի դրոշ (մոնղոլերեն՝ Монгол улсын төрийн далбаа), Մոնղոլիայի ազգային խորհրդանիշներից, որ կապույտ և կարմիր գույներով, հավասարաչափ ուղղաձիգ շերտերով ուղղանկյուն պաստառ է։ Լայնքի և երկայնքի հարաբերակցությունը 1։2 է։ Այն սահմանված է Մոնղոլիայի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Ընդունվել է 1992 թվականի հունվարի 12-ին[1]։
Մոնղոլիայի դրոշ | |
---|---|
Տեսակ | ազգային դրոշ |
Իրավասության տարածք | Մոնղոլիա |
Նշան | 🇲🇳 |
Հարաբերություն | 2:1 |
Ընդունված է | փետրվարի 12, 1992 |
Գույներ | կարմիր, կապույտ և դեղին |
Պատկերված է | դաշտ, սյուն և Soyombo symbol? |
Մոնղոլիայի դրոշը կազմված է կարմիր, կապույտ և դեղին ուղղահայաց շերտերից։ Կոթին հարող կարմիր շերտի կենտրոնում դեղին գույնով պատկերված է «Սոյոմբո» պետական խորհրդանիշը։ Դրոշի կապույտ գույնը խորհրդանշում է երկրի անամպ երկինքը, կարմիրը կրակի գույնն է, որ հիշեցնում է 1921 թվականին ազգային-ազատագրական հեղափոխությունում հաղթանակի մասին։ Կարմիր շերտի վրա պատկերված է ոսկեգույն գաղափարագիր, որի վերևի հատվածում գտնվում է «սայոմբո» խորհրդանիշը՝ արև, լուսին և «անուսարվա» հատուկ նշանը՝ կետ, որից, ըստ բուդդայական ուսմունքի, իր զարգացումն սկսել է տիեզերքը։ «Անուսարվան» պսակող բոցի երեք լեզվակները խորհրդանշում են անցյալը, ներկան ու ապագան։
1949-1992 թվականների դրոշին պատկերված էր հնգաթև աստղ, որը գտնվել է սայոմբոյի վերևում։ Այն մեկնաբանվել է որպես Բևեռային աստղ և խորհրդանշել է սոցիալիստական ուղղվածությունը։ Դրանից բացի, կապույտ շերտը եղել է ավելի ինտենսիվ գույնով։
1924-1940 թվականների դրոշը եղել է կարմիր պաստառ, իսկ կենտրոնում պատկերված էր կապույտ սայոմբո։ Վերջինիս ներքևում եղել է պատվանդան ջրաշուշանի տերևներից, որի միջոցով խորհրդանշվել է մոնղոլական պետության սրբազան կարգավիճակն ու կատարելությունը։
1921-1924 թվականների դրոշը եղել է կարմիր պաստառ սրևի ու լուսնի պատկերով, որոնք մեկնաբանվել են որպես երկնային ծնողներ, ինչպես նաև եղել են հնդկա-բուդդայական մշակութային-կրնական ժառանգության մաս։
1992-2011 թվականներին դրոշն ունեցել է հետևյալ գույները․
Դրոշ | Թվականներ | Նկարագրություն |
---|---|---|
1911–1920 | Բոգդո-խանական Մոնղոլիայի դրոշն ակկախացումից հետո։ Այն ստանդարտացված չի եղել և ունեցել է տարբերակներ[2][3][4]։ | |
1920–1921 | Չինաստանի Հանրապետության դրոշը, որն օգտագործվել է Չինաստանի կողմից Մոնղոլիայի օկուպացման ժամանակ[5]։ | |
1921–1924 | Խանական դրոշի վերադարձ (հիմնականում՝ ձևական բնույթով) 1921 թվականի հեղափոխությունում կոմունիստների հաղթանակից հետո։ | |
1924–1930 | Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության առաջին դրոշը[5][6][7][8][9][10], ինչպես նկարագրված է 1924 թվականի Սահմանադրության մեջ[11]։ Դրոշի ձևն ու դիզայնը վերջնական չափորոշիչներ չի ունեցել (միայն նկարագրվել է որպես «Դրոշը կարմիր է, կենտրոնում՝ պետական խորհրդանիշը)[11] and can be seen with some variations in regards to the text and shape of the flag, etc.[12][13][14]։ Դրոշը, չնայած նոր դրոշի ընդունմանը, շարունակել է օգտագործվել մինչև 1940 թվականին նոր Սահմանադրության և դրոշի ընդունումը[14][15]։ | |
1930–1940 | Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության երկրորդ դրոշը[5][6][7][16][17]։ | |
1940–1945 | Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության երրորդ դրոշը 1940 թվականին Մոնղոլական երկրորդ Սահմանադրության ընդունումից հետո։ Այն նկարագրվում է որպես 1:2 հարաբերակցությամբ կարմիր կտորի պաստառ չափի որի կենտրոնում պետական զինանշանն է, իսկ դրա երկու կողմերում գրված է «Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն»[5][11][18][19]։ | |
1945–1992 | Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության չորրորդ դրոշը։ Այն ընդունվել է 1945 թվականին, իսկ պաշտոնապես՝ միայն 1949 թվականին։ Նրա նկարագիրը ներառվել է 1960 թվականի Մոնղոլական երրորդ Սահմանադրության մեջ[5][6]։ | |
1992–2011 | Մոնղոլիայի առաջին դրոշը Ժողովրդական Հանրապետության անկումից հետո։ Այն ընդունվել է 1992 թվականին, իսկ գույները ստանդարտացվել են 2011 թվականի հուլիսի 8-ին[20]։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.