Մոնլյուսոն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մոնլյուսոն (ֆր.՝ Montluçon), համայնք Ֆրանսիայում, ամենամեծ քաղաքը Ալյե դեպարտամենտում՝ Օվերն մարզում։ Քաղաքի կազմի մեջ են մտնում 12 կանտոններ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Մոնլյուսոն | |||||
ֆր.՝ Montluçon[1] | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Համայնք | Ալյե, canton of Domérat-Montluçon-Nord-Ouest?, Արևելյան Մոնլյուսոն (կանտոն), Հյուսիսարևելյան Մոնլյուսոն (կանտոն), Արևմտյան Մոնլյուսոն (կանտոն), canton of Montluçon-Sud? և Մոնլյուսոն (շրջան) | ||||
Մակերես | 20,67 կմ² | ||||
ԲԾՄ | 207 մետր, 194 մետր, 364 մետր | ||||
Բնակչություն | ▼33 342 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 03100[3] | ||||
Պաշտոնական կայք | montlucon.com(ֆր.) | ||||
| |||||
Համայնքի INSEE կոդ՝ 03185։
Համայնքի բնակչությունը 2008 թվականին կազմում էր 39 492 մարդ։
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2006 | 2008 |
---|---|---|---|---|---|---|---|
55 184 | 57 871 | 56 468 | 49 912 | 44 248 | 41 362 | 39 889 | 39 492 |
Մոնլյուսոնը գտնվում է Ֆրանսիայի կենտրանական մասում՝ Ալյե դեպարտամենտի հյուսիս-արևմուտքում։ Քաղաքն ընկած է Շեր գետի վերին հոսանքում՝ բլրի վրա։
Մոնլյուսոնը, որը նախկինում Բուրբոնների հերցոգության կազմում էր, 1171 թվականին գրավվեց անգլիացիների կողմից, իսկ այնուհետ Ֆիլիպ II Օգոստոսի կողմից՝ 1181 թվականին։
XIV դարում Լուի II Բուրբոն Կոնդեն կառուցեց ամրոց և պատնեշ։ 1529 թվականին Մոնլյուսոնը և Բուրգունդիայի քաղաքները անցան ֆրանսիական տիրապետության ներքո իսկ Հենրի IV արքան ամրացնում է այն։
1791 թվականին քաղաքը դառնում է վարչական կենտրոն իսկ այնուհետ Բարրի ջրանցքի և երկաթուղու շնորհիվ՝ արդյունաբերական կենտրոն։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիրները օկուպացրին անվադողերի գործարանը՝ Dunlop Tyres-ը և կառուցեցին սինթետիկ կաուչուկի ստացման լաբորատորիա։ Քաղաքը բազմիցս ռմբակոծվել է խորհրդային զորքերի կողմից՝ արդյունաբերական պոտենցիալը վերացնելու նպատակներով։
Քաղաքը արդյունաբերական կենտրոն է։ Քաղաքի ինդուստրացումը վերելք ապրեց Բերրիի ջրանցքի կառուցումից հետո՝ 1841 թվականին։
Քաղաքում կան մեքենաշինական, քիմիական, էլեկտրոտեխնիկական և կահույքի գործարաններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.