Մյուզլե (ֆր.՝ Muselet, museler-ից` «դնչկալ հագնել»), մետաղալարե սանձիկ, որը պահում է փրփրուն և թշշան գինիների խցանը[1]։
Որպեսզի շամպայնի շիշը փակող խցանը դիմանա գազի ճնշմանը և խցանը ինքնաբերաբար դուրս չթռչի, վերևից խցանին ագուցվում է մյուզլե` մետաղալարե հատուկ սանձիկ, որը խցանը ֆիքսում է շշի բերանին։ Մյուզլեն պատրաստվում է 0,7-1,0 մմ հաստությամբ ցածրածխածնային պողպատե ցինկապատ կամ արծնապատ մետաղալարից։ Մյուզլեն ագուցում են խցանին և ամրացնում շշերի բերանի եզրապսակի տակ կիսամեխանիկական մեքենաներով, կիսաավտոմատներով կամ ավտոմատներով։ Երբեմն ավելի լավ ամրացնելու համար մյուզլեն ագուցելուց առաջ խցանի վրա դնում են լրացուցիչ մետաղաթիթեղ[2]։
Պատմություն
Կա ավանդություն, համաձայն որի` առաջին անգամ մյուզլե պատրաստվել է այն մետաղալարից, որը իր հին իրանակալից քաշել-պոկել է տիկին Կլիկոն` շամպայնի իր տեսակի` «Այրի Կլիկոյի» խցանը ամրացնելու համար։ Ամենայն հավանականությամբ, սա առասպել է, քանի որ ի սկզբանե մյուզլեները պատրաստվել են պարանից։ Մետաղալարից մյուզլեի գյուտի արտոնագիրը 1844 թվականին ստացել է Ադոլֆ Ժաքսոնը։
Մյուզլեն այսօր
Ներկայում մետաղալարի երկարությունը կարող է տատանվել 50-ից 60 սմ-ի սահմաններում` կախված պատրաստման տեխնոլոգիայից։ Ընդ որում, առանձին դեպքերում կարող է օգտագործվել տարբեր երկարության երկու մետաղալար (մեկը մոտ 40 սմ երկարությամբ` խցանը պարուրող «թագանման» մասի համար, մյուսը` մոտ 20 սմ երկարությամբ, շշի բերանը պարուրող ոլորված հատվածի համար)։ Մյուզլեն հանելու համար բավական է մետաղալարի վեց կիսապտույտ[3]։
Ժամանակակից մյուզլեները պատրաստվում են մեխանիկական եղանակով[4]։ Մյուզլեները դարձել են ավելի անձնավորված. մետաղաթիթեղների վրա նշվում են արտադրողի ապրանքանշանը և անվանումը։ Կախված արտադրողից` դրանք կարող են տարբերվել գույնով և չափով, ինչը դարձել է հավաքորդների կողմից հետաքրքրության պատճառ։ Թողարկում են հատուկ կատալոգներ[5]։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.