Մհերի դուռ

From Wikipedia, the free encyclopedia

Մհերի դուռmap

Մհերի դուռ, կամ Ագռավու քար[1], սրբազան քարաժայռ Վանա բերդի մոտ։ Հիմքով իրար միացած երկու բլուրներ են, կազմված կրաքարերից։ Այստեղից է առաջացել անվան առաջին բաղադրիչը[2]։

Արագ փաստեր Մհերի դուռ, Տեսակ ...
Մհերի դուռ
Thumb
Տեսակդոլմեն
Երկիր Թուրքիա
ՏեղագրությունՎանի մարզ
Thumb
Thumb
Փակել

Անվանում

Հայտնի է նաև Ագ Քյոփրի, Ակ Քյոփրի, Աղ Քյոփրի, Աքքարապի, Աքքիփրի անուններով։

Ավանդություն

Ըստ ավանդության, այդտեղ փակված է աշխարհի անարդարություններից խռոված «Սասնա ծռեր» դյուցազներգության վերջին հերոսը՝ Փոքր Մհերը։ Մի զրույցի համաձայն՝ ամեն տարի, Համբարձման ու Վարդավառի գիշերը, երբ երկինքն ու երկիրը համբուրվում են, Մհերն իր հրեղեն նժույգով դուրս է գալիս, շրջում երկնքում և երկրում, բայց համոզվելով, որ դեռ «գետինը չի կարող դիմանալ իր ծանրությանը», նորից վերադառնում է իր տեղը։ Ապագայում իբր Մհերը դուրս է գալու այնտեղից՝ ազատելու «հայու աշխարհը» չար ուժերից և հիմնելու երջանիկ թագավորություն։ Ավանդության մեջ պահպանվել է Միհր աստծո երկրորդ գալստյան և աշխարհը չար ոգիների իշխանությունից ազատելու գաղափարը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.