From Wikipedia, the free encyclopedia
Միջազգային ֆինանսական կորպորացիա (ՄՖԿ, անգլ.՝ International Finance Corporation, անգլ.՝ IFC), միջազգային ֆինանսական ինստիտուտ, որը մտնում է Համաշխարհային բանկի խմբի կազմի մեջ։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում (ԱՄՆ)։
Միջազգային ֆինանսական կորպորացիա | |
---|---|
Տեսակ | միջազգային ֆինանսական կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | 1956 |
Գլխադասային գրասենյակ | Վաշինգտոն, ԱՄՆ |
Վերադաս կազմակերպություն | Համաշխարհային բանկի խումբ[1][2] |
Կայք | ifc.org(անգլ.) |
Ստեղծվել է 1956 թվականին զարգացող երկրներում մասնավոր ներդրումների կայուն հոսքը ապահովելու համար։
Համաշխարհային բանկի կազմակերպությունների խմբի նախագահը համարվում է նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի նախագահը։ Օպերատիվ կառավարումը իրականացվում է գործադիր փոխնախագահի կողմից (2012 թվականից՝ Ջին Յոնգ Կայ)։
ՄՖԿ֊ի բաժնետերեր են 184 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ֊ն (23,65 % ձայն), Ճապոնիան (5,87 %), Ռուսաստանը (3,39 %)։
IFC֊ն կոորդինանցնում է իր գործունեությունը այլ կազմակերպությունների հետ, որոնք մտնում են Համաշխարհային բանկի խմբի կազմի մեջ, սակայն իրավաբանական և ֆինանսական առումներով համարվում է անկախ կազմակերպություն։
IFC֊ն իրականացնում է պարտքերի տրամադրում, կապիտալում բաժնեմասային մասնակցության ձևով ներդրումների տրամադրում, առաջարկում է կառուցվածքային ֆինանսավորում և ռիսկերի կառավարման ապրանքներ, ինչպես նաև ցուցաբերում է խորհրդատվական ծառայություններ զարգացող երկրներում մասնավոր ոլորտի աճին նպաստելու համար։ Ի տարբերություն Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի՝ IFC֊ն պետական երաշխավորություններ տվյալ միջոցների վերաբերյալ չի պահանջում։
IFC միջոցների աղբյուրներ են անդամ երկրների ներդրումները, միջազգային ֆինանսական շուկայում պարտատոմսերի թողարկումը և իր գործառնությունների իրականացումից ստացված եկամուտները։
2005 թվականին IFC֊ն մասնակցել է աշխարհում 3316 նախագծերի՝ ընդհանուր $49,4 միլիարդ արժեքով ($2,1 միլիարդ)։
2005 թվականին կորպորացիայի տոկոսային եկամուտը կազմել է $1,19 միլիարդ (2004 թվականին՝ $796 միլիոն), ուղղակի ներդրումներից եկամուտը՝ $1,4 միլիարդ ($658 միլիոն), մաքուր շահույթը՝ $2,015 միլիարդ ($993 միլիոն)։ 2005 թվականին ՄԻջազգային ֆինանսական կորպորացիաների ակտիվների չափը կազմել է $39,6 միլիարդ ($32,4 միլիարդ 2004 թվականին)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.