Միշել Լավոն Ռոբինսոն Օբամա, (անգլ.՝ Michelle LaVaughn Robinson Obama, ծնված Միշել Լավոն Ռոբինսոն; հունվարի 17, 1964, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի փաստաբան, ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կինը, ԱՄՆ-ի առաջին տիկինը։ Միշելը մասնագիտությամբ իրավաբան է։ Սովորել է Փրինսթոնի և Հարվարդի համալսարաններում։ Ծնվել է Չիկագոյում 1964 թվականին։ Միշելը աֆրոամերիկացի ստրուկների տոհմից է։ Ամերիկյան մամուլում հաճախ նրան համեմատում են Ժակլին Քենեդու և Դիաննա Սփենսերի հետ։

Արագ փաստեր Միշել Օբամա անգլ.՝ Michelle Obama, Ծնվել է ...
Միշել Օբամա
անգլ.՝ Michelle Obama
Thumb
Ծնվել էհունվարի 17, 1964(1964-01-17)[1][2][3][…] (60 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս[4][5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
ԿրոնՔրիստոսի միասնական եկեղեցի և մեթոդիզմ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան (1985)[6], Ուիթնի Մ. Յանգ հատուկ բարձրագույն դպրոց (1981)[6], Հարվարդի իրավունքի դպրոց (1988)[6], Woodlawn High School?, Livingston High School? և Marymount University?
Մասնագիտությունփաստաբան, գրող, քաղաքական գործիչ, պոդքաստեր, իրավաբան և սոցիոլոգ
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան
ԱմուսինԲարաք Օբամա[7][8][9][…]
ԾնողներՖրեյզեր Ռոբինսոն, Մերիեն Շիլդս Ռոբինսոն
Զբաղեցրած պաշտոններՄիացյալ Նահանգների առաջին տիկին, հավատարմատար դատարանում, խորհրդի անդամ, հավատարմատար դատարանում, դեկան, գործադիր տնօրեն, փոխնախագահ, խորհրդի անդամ և խորհրդի անդամ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱզգային պատվո ընկերություն, Քրիստոսի երրորդության միացյալ եկեղեցի և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներՄալիա Օբամա[6] և Սաշա Օբամա
Կայքobama.org
Ստորագրություն
Thumb
 Michelle Obama Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Միշել Լավոն Ռոբինսոնը ծնվել և մեծացել է Չիկագոյի հարավային մասում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Փրինսթոնի համալսարան և Հարվարդի համալսարանի Իրավաբանական դպրոց, որն ավարտելուց հետո վերադարձել է Չիկագո, որտեղ աշխատել է «Սիդլի Օսթին» իրավաբանական ընկերությունում, այնուհետև՝ Չիկագոյի քաղաքապետարանում և Չիկագոյի համալսարանին կից գործող բժշկական կենտրոնում։

Միշելի եղբայրը՝ Քրեյգ Ռոբինսոնը, Օրեգոն նահանգի համալսարանական բասկետբոլային տղաների թիմի մարզիչ է։

Բարաք Օբամայի հետ ծանոթացել է, երբ վերջինս դարձավ «Սիդլի Օսթին» ընկերության աշխատակից։ Նույնիսկ Օբամայի՝ ԱՄՆ Սենատ ընտրվելուց հետո, ընտանիքը նախընտրեց չտեղափոխվել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն և շարունակվեց բնակվել Չիկագոյի հարավային մասում։

Ի տարբերություն ամուսնու՝ Միշելը աֆրոամերիկացի ստրուկների սերնդից է։ 1850 թվականին մի ամերիկացի ստրկատեր իր կտակում նշել է Միշելի նախատատին որպես «Մելվինի սևամորթ աղջնակ»՝ 475 ԱՄՆ դոլար արժողությամբ[14][15]

Ամերիկյան մամուլում Միշել Օբամային հաճախ են համեմատում Ժակլին Քենեդու և արքայադուստր Դիանայի հետ։ Միշել Օբաման ԱՄՆ պատմության մեջ աֆրոամերիկյան ծագումով առաջին առաջին տիկինն է։

Նախագահական նստավայրի այգում Միշելը ջերմոց պատրաստեց։ Ոչ մեծ հողակտորում ծրագրում էր աճեցնել էժան և համեղ, էկոլոգիապես մաքուր բանջարեղեն։ Այս նախաձեռնության համար նրան արդեն համեմատում են Էլեոնոր Ռուզվելտի հետ, որը Մեծ ճգնաժամի ժամանակ իր հողամասում սկսեց բանջարեղեն աճեցնել[16]։

2009 թվականին Maxim Top 100 ցանկում զբաղեցրել է 93-րդ տեղը[17]։

2010 թվականին Ֆորբսի՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշային սանդղակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[18]։ Բացի այդ ԱՄՆ առաջին տիկինը հայտարարել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգի մրցանակակրին։

Միշել Օբաման նկարահանվել է iCarly՝ (4 եթերաշրջան) հայտնի ամերիկյան երիտասարդական սերիալի դրվագներից մեկում։

2015 թվականին Քերի Վաշինգտոնի և Սառա Ջեսիկա Փարկերի հետ նկարահանվել է Glamour ամսագրի մայիսյան շապիկի համար[19]։

2016 թվականին ծրագրված է «Southside With You» ֆիլմի պրեմիերան, որը պատմելու է 1989 թվականի ամռան պատմությունը, երբ ապագա առաջին տիկինը ծանոթանում է Բարաք Օբամայի հետ[20]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.