From Wikipedia, the free encyclopedia
Միշել Իվոնն Հունցիկեր (գերմ.՝ Michelle Yvonne Hunziker, հունվարի 24, 1977[1], Սորենգո, Vezia Subdistrict, Լուգանո շրջան, Տիչինո, Շվեյցարիա), շվեյցարացի (Իտալիայի քաղաքացիություն ընդունած[3]) դերասանուհի, երգչուհի, հեռուստահաղորդավարուհի և ֆոտոմոդել։
Միշել Հունցիկեր | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1977[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Սորենգո, Vezia Subdistrict, Լուգանո շրջան, Տիչինո, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա և Իտալիա |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, հաղորդավար, մոդել, երգչուհի, soubrette և թատրոնի դերասանուհի |
Ամուսին(ներ) | Թոմազո Տրուսարդի[2] |
Երեխա(ներ) | Ավրորա Սոֆի Ռամազոտտի և Սոլե Տրուսարդի |
michellehunziker.it | |
Միշել Իվոնն Հունցիկերը ծնվել է 1977 թվականի հունվարի 24-ին Սորենգոյում (Շվեյցարիայի իտալախոս մասում)՝ նկարիչ, հյուրանոցում որպես կառավարիչ աշխատող Ռուդոլֆ Հունցիկերի (մահացել է 2001 թվականի աշնանը սրտի կաթվածից) և նրա կնոջ՝ հոլանդուհի Ինեկա Հունցիկերի ընտանիքում։
1983 թվականին Միշելն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Օստերմունդիգեն՝ Շվեյցարիայի գերմանախոս հատված (Բեռն կանտոն)։ Այնտեղ Միշելը հաճախել է տարրական դպրոց։ Մոր հետ Միլան տեղափոխվելուց հետո որոշել է մոդել դառնալ։
Որպես ֆոտոմոդել իր կարիերան սկսել է 1994 թվականին։ Չնայած նա շատ ծանրաքաշ ու կարճահասակ էր, 17 տարեկանում կեցվածք է ընդունել այնպիսի հայտնի ապրանքանիշների համար, ինչպիսիք են Արմանին, Ռոկկո Բարոկկոն, Լա Պերլան և այլն։
«Մադագասկար» մուլտֆիլմի իտալական տարբերակում հնչյունավորել է Գլորիային։
1998-2002 թվականներին Միշելն ամուսնացած է եղել երաժիշտ Էրոս Ռամազոտիի հետ։ Նրանք ունեցել են մեկ աղջիկ՝ Ավրորա Սոֆի Ռամազոտին (ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 5-ին)։
2014 թվականի հոկտեմբերի 10-ին Միշելը երկրորդ անգամ ամուսնացել է Թոմազո Տրուսսարդիի հետ, որի հետ մինչև ամուսնությունը 3 տարի հանդիպել է։ Նրանք ունեցել են 2 աղջիկ՝ Սոլե Տրուսսարդին (ծնված 2013 թվականի հոկտեմբերի 10-ին)[4] և Չելեստե Տրուսսարդին (ծնված 2015 թվականի մարտի 8-ին)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.