ռեժիսոր Դովերա Կոսաշվիլիի ֆիլմ From Wikipedia, the free encyclopedia
«Մենամարտ» (անգլ.՝ The Duel), ռեժիսոր Դովերա Կոսաշվիլիի 2010 թվականի դրամատիկ ֆիլմը։ Սյուժեն հիմնված է Անտոն Պավլովիչ Չեխովի համանուն վիպակի վրա։ Նկարահանումները կատարվել են Խորվաթիայում, առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2010 թվականի ապրիլի 28-ին ԱՄՆ-ում։ Ֆիլմը արտամրցույթային ծրագրով ցուցադրվել է նաև 2011 թվականի «Մոսկովյան միջազգային կինոֆեստիվալում », «Ռուսական հետք» անվանակարգում[4]։
Մենամարտ անգլ.՝ Anton Chekhov's The Duel | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1][2][3] |
Թվական | 2010 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դովերա Կոսաշվիլի |
Պրոդյուսեր | Դոնալդ Ռոզենֆելդ |
Դերակատարներ | Էնդրյու Սքոթ, Ֆիոնա Գլեսկոտ, Տոբայաս Մենզիս, Միշել Ֆեյրլի և Նիկոլաս Ռոու |
Օպերատոր | Փոլ Սարոսի |
Նկարահանման վայր | Խորվաթիա |
Պաշտոնական կայքէջ |
Լաևսկին պետական ծառայության մեջ գտնվող ռուս արիստոկրատ է, որը հակում ունի մոլի խաղերի և գինարբուքի նկատմամբ։ Նա ապրում է Նադյայի հետ, որին խլել է ամուսնուց, բայց չի սիրում։ Մի անգամ նա դավաճանում է Լաևսկուն կապիտան Կիրիլինի հետ։ Հետագայում, հերթական իրադարձությունները Լաևսկուն տանում են մենամարտի իր նախկին ընկերոջ` ֆոն Կորենի հետ։
2011 թվականին ֆիլմն արժանացել է «Կանադական կինեմատոգրաֆիստների ընկերության մրցանակին», «Թատերական ստեղծագործություններում լավագույն օպերատորական աշխատանք» (Պոլ Սարոսի) անվանակարգում[5]։
Ֆիլմը կինոքննադատների կողմից արժանացել է բարձր գնահատականի[6][7][8][9][10][11][12][13]։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ստացել է 81 % դրական գրախոսություն 37 հիմքով, Metacritic կայքում` 75 բալ 100-ից 16 գրախոսությունների հիման վրա։ Ամերիկացի կինոքննադատ Ռոջեր Էբերտը ֆիլմը գնահատել է 2 բալ 4-ից[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.