Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Մարկ Աարոնսոն (անգլ.՝ Marc Aaronson, օգոստոսի 24, 1950, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - ապրիլի 30, 1987, Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, ծնունդով Լոս Անջելեսից[3]։
Մարկ Աարոնսոն անգլ.՝ Marc Aaronson | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1950 Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 30, 1987 (36 տարեկան) Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Արիզոնայի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Հարվարդի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Պարգևներ |
Աարոնսոնը սովորել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, որտեղ էլ 1972 թվականին ստացել է գիտությունների բակալավրի աստիճան։ 1977 թվականին նա ինֆրակարմիր տիրույթում գտնվող գալակտիկաների բացվածքային ֆոտոմետրիայի վերաբերյալ դիսերտացիայի համար Հարվարդի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան[4], դրանից հետո Արիզոնայի համալսարանում դարձել է հետդոկտորատ «Ստյուարդյան աստղադիտարանում (Steward Observatory)», իսկ 1988 թվականին՝ էքստրաօրդինար աստղագիտության պրոֆեսոր։ 1981 թվականին Աարոնսոնը և Ջերեմի Մոուլդը հաղթել են Ժորժա վան Բիսբրուկի մրցանակը։ Երեք տարի անց՝ 1984 թվականին, նա նաև ամերիկյան աստղագիտական խորհուրդի կողմից արժանացել է «Նյուտոն Լեյսի Փիրսի աստղագիտության մրցանակի», իսկ 1983 թվականին Հարվարդի համալսարանի կողմից՝ «Բարտ Յան Բոկա» մրցանակին։
Նրա աշխատանքը կենտրոնացված էր երեք բնագավառում․ Թալլի Ֆիշերի կախվածության միջոցով Հաբլի հաստատունի (H0) որոշում, ածխածնային աստղերի հետազոտություն և գաճաճ գնդաձև գալակտիկայում դրանց արագությունների որոշում։
Աարոնսոնը առաջին աստղագետներից էր, որը զբաղվում էր ջերմագրության միջոցով նյութերի արտացոլմամբ։ Նա «նկարահանել» է գալակտիկաների շուրջ անհայտ նյութի ինֆրակարմիր արտացոլանքը։
Աարոնսոնը մահացել է 1987 թվականի ապրիլի 30-ին Կիթ Պիկի ազգային աստղադիտարանի չորրորդ «Nicholas U. Mayall» աստղադիտակի գմբեթում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով[5]։ Աարոնսոնը ճզմվել է՝ մնալով դեպի ամբիոն տանող դիտահորի տակ։ Դիտահորի անջատիչը ավտոմատ կերպով անջատել է գմբեթի շրջադարձի շարժիչը, սակայն, այնուամենայնիվ, դիատահորը շարունակել է մի քանի վայրկյան շարունակել է շարժվել։ Միջադեպից հետո շենքի նախագծում այդ սխալը շտկվել է, իսկ Աարոնսոն իր մահվան համար ստացել է Դարվինի մրցանակ[6]։
Մարկ Աարոնսոնի պատվին անվանակոչվել է աստղակերպ՝ «3277 Aaronson»[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.