Մարիացել
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մարիացել (գերմ.՝ Mariazell), քաղաք Ավստրիայի Շտիրիա (Styria) երկրամասի Բրուկ-Մյուրցուշլագ (Bruck-Mürzzuschlag) շրջանում։ Ուխտագնացությունների ճանաչված վայր է, ինչպես նաև՝ ձմեռային մարզաձևերի կենտրոն ու առողջավայր (հայտնի առողջարաններից է Mariazeller Bürgeralpe-ն)։ 2015 թվականի հունվարի 1-ից միավորվել է Հատալ (Halltal), Գուսվերկ (Gußwerk) և Սանկտ Սեբաստիան (Sankt Sebastian) համայնքների հետ[2][3]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Մարիացել | |||
գերմ.՝ Mariazell | |||
| |||
Երկիր | Ավստրիա | ||
Համայնք | Bruck-Mürzzuschlag District? | ||
Հիմնադրված է | 1157 թ. | ||
Մակերես | 414,09 կմ² | ||
ԲԾՄ | 868 մետր | ||
Բնակչություն | ▼3618 մարդ (հունվարի 1, 2022) | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 03882, 03884 և 03886 | ||
Փոստային դասիչ | 8630[1] | ||
Ավտոմոբիլային կոդ | BM | ||
Պաշտոնական կայք | mariazell.gv.at | ||
| |||
Զբաղեցնում է 413.44 քառակուսի կիլոմետր տարածք[4][5]։ Նախքան միավորվելը զբաղեցնում էր 6.43 քառակուսի կիլոմետր տարածք։ 2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը կազմել է 3 434[3]: 2018 թ. այդ ցուցանիշը հասել է 3.813-ի։
Գտնվում է Շտիրիայի հյուսիսային հատվածում, հարևան Ստորին Ավստրիա երկրամասի հետ սահմանի մոտ, Մուրա գետի ափին, Շտիրիական Ալպերի մերձակայքում, Շտիրիայի վարչական կենտրոնից՝ Գրաց քաղաքից 143 կիլոմետր դեպի հյուսիս[6]։
Ամեն տարի տասնյակ հազարավոր ուխտավորների այստեղ է ձգում բենեդիկտյան աբբայության Սբ. Լամբերտի վանքը, որ հիմնադրվել է 1157 թվականին։ 2007 թ. հանդիսավորությամբ նշվել է վանքի 850-ամյակը, և տոնական միջոցառումներին մասնակցել է նաև Հռոմի այն ժամանակվա պապը՝ Բենեդիկտոս 16-րդը։
Քաղաքի ներկայիս տարածքում դարեր առաջ բնակություն են հաստատել հաջորդաբար՝ կելտեր, իլիրիացիներ, հին հռոմեացիներ, սլավոններ։
1344 թվականին բնակավայրին շնորհվել է առևտրային քաղաքի կարգավիճակ; 1380-ին այստեղ ավարտվել է եկեղեցու շինարարությունը։ 1420-ին թուրքերը գրավել են քաղաքը, այրել եկեղեցին ու բնակավայրը։ 1474-ին բնակավայրը դարձյալ հրդեհի ճարակ է դարձել։ 1532—ին թուրքերի նոր ասպատակությանն է ենթարկվել։ Քաղաքը տուժել է նաև նապոլեոնյան պատերազմներից, 1816 թվականին էլ՝ զանգվածային սովից։
Հերթական մեծ հրդեհից հետո Մարիացելը 1832-ին կրկին ոտքի է կանգնել, վերակառուցվել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դարձյալ վնասվել է։ 1948 թվականին պաշտոնապես քաղաքի կարգավիճակ է ստացել ու նոր թափով վերակառուցվել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.