իսպանացի քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Խեսուս Մոնտերո (իսպ.՝ María Jesús Montero, փետրվարի 4, 1966[2][1], Սևիլյա, Իսպանիա[1]), իսպանացի պետական և քաղաքական գործիչ։ 2018 թվականի հունիսի 7-ին Սանչեսի առաջին կաբինետում նշանակվել է ֆինանսների նախարար։ 2020 թվականի հունվարի 13-ից Սանչեսի երկրորդ կաբինետում ֆինանսների նախարար և Իսպանիայի կառավարության պաշտոնական նախագահ[3]։
Մարիա Խեսուս Մոնտերո իսպ.՝ María Jesús Montero | |
Կուսակցություն՝ | Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Սևիլյայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և բժիշկ |
Ծննդյան օր | փետրվարի 4, 1966[2][1] (58 տարեկան) |
Ծննդավայր | Սևիլյա, Իսպանիա[1] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Ի ծնե անուն | իսպ.՝ María Jesús Montero Cuadrado |
Մարիա Խեսուս Մոնտերոն ծնվել է 1966 թվականի փետրվարի 4-ին Սևիլյայում՝ դասախոսների ընտանիքում։ Ավարտել է Սևիլյայի համալսարանը, ունի բժշկական և վիրաբուժական գիտական աստիճան, ինչպես նաև ստացել է կառավարման մագիստրոսի աստիճան EADA բիզնես դպրոցում։ Աշխատել է հիվանդանոցում որպես ադմինիստրատոր։ 1986 թվականից մինչև 1988 թվականը եղել է Անդալուսիայի երիտասարդական խորհրդի մարգինալացման կոմիտեի նախագահ, ապա այդ կազմակերպության գլխավոր քարտուղար մինչև 1990 թվականը։ Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության կազմից ընտրվել է Անդալուզիայի խորհրդարան Սևիլյայի ընտրատարածքից[4]։
2002 թվականից սեպտեմբերից մինչև 2004 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է Անդալուզիայի առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, որից հետո գլխավորել է այդ նախարարությունը մինչև 2012 թվականի մայիսը։ Այնուհետև զբաղեցրել է Անդալուզիայի սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը[5]։ Առողջապահության նախարարության ղեկավար լինելու ժամանակ նախաձեռնել է կրկնակի բժշկական եզրակացության ներդրումը, նախաիմպլանտացիոն գենետիկական ախտորոշման հասանելիությունը, գենետիկ խորհրդատվությունը կամ արժանի մահը[6]։
2013 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև 2018 թվականի հունիսի 6-ը եղել է Անդալուզիայի ֆինանսների և պետական կառավարման նախարար։ Նախարարության ղեկավար լինելու ժամանակ մշակել և հաստատել է հինգ բյուջե՝ առանց խորհրդարանում բացարձակ մեծամասնության. մեկը՝ «Միավորված ձախերի» և չորսը՝ «Քաղաքացիներ- Քաղաքացիական կուսակցության» հետ[7][8]։
Իսպանիայի նախագահ Պեդրո Սանչեսը կառավարության նախկին ղեկավար Մարիանո Ռախոյի հրաժարականից հետո Մարիա Խեսուս Մոնտերոյին նշանակել է երկրի ֆինանսների նախարար, իսկ Ֆիլիպ VI թագավորը հաստատել է նշանակումը թագավորական հրամանագրով։ 2018 թվականի հունիսի 7-ին երդվել էր թագավորի առաջ՝ Սարսուելա պալատում[9][10][10][11]։
2020 թվականի հունվարի 13-ից Սանչեսի երկրորդ կաբինետում ֆինանսների նախարար և Իսպանիայի կառավարության պաշտոնական նախագահ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.