From Wikipedia, the free encyclopedia
Մարդը Մարսից (լեհ.՝ Człowiek z Marsa), լեհ գրող Ստանիսլավ Լեմի գրական երախայրիք վեպը[1][2]։ Ոչ ծավալուն վեպը գրվել է դեռևս Գերմանիայի կողմից Լեհաստանի բռնազավթման տարիներին և շարունակաբար հրատարակվել Nowy Świat Przygód (1946, № 1—31) ամսագրում։ Լեմի այս ստեղծագործությունը երկար ժամանակ առանձին գրքով չի հրատարակվել, մինչև որ 1985 թվականին այն լույս տեսավ սիրողական հրատարակությամբ։ Լեհաստանում վեպն առանձին գրքով հրատարակվեց միայն 1994 թվականին[3]։ Ինքը հեղինակը բավականին բացասական էր վերաբերվում իր առաջին ստեղծագործությանը և մի անգամ հայտարարեց, որ «դա բավականին հասարակ և թույլ գործ է, որի մասին լավ կլիներ մոռանալ»[1][2]։
Մարդը Մարսից լեհ.՝ Człowiek z Marsa | |
---|---|
Հեղինակ | Ստանիսլավ Լեմ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա, սոցիալական ֆանտաստիկա, փիլիսոփայական գեղարվեստական գրականություն և satirical fiction? |
Բնօրինակ լեզու | լեհերեն |
Ստեղծման տարեթիվ | 1944 |
Երկիր | Լեհաստան |
Հրատարակման վայր | Լեհաստան |
Հրատարակման տարեթիվ | 1946 |
Ռոմանի գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում, ԱՄՆ, մոտավորապես 1944 թվականի վերջին կամ 1945 թվակա նի սկզբին։ Երիտասարդ անաշխատանք մի ռեպորտյոր պատահաբար հայտնվում է գիտնականների գաղտնի մի խմբում և ականատես է դառնում այն բանին որ նրանք ցանկանում են կապ հաստատել մարսեցու հետ, ում նավը վթարի էր ենթարկվել Դակոտայի տարածքում։ Պարզվեց, որ այլմոլորակայինը ագրեսսիվ հեռազգացող է, ով իրեն ենթարկեց խմբի անդամներից մեկին, և շատ մեծ դժվարությամբ կարողացան նրան հաղթել և ոչնչացնել։
Դեռևս ստեղծագործական գործունեության սկզբում Լեմը իր վեպի մեջ բացահայտել է իր անընդհատ մտքերի մասին, մասնավորապես՝ տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների առաջին կապի ապարդյուն լինելու մասին։ Մարսեցին նկարագրված է ինչպես թանձրուկ, որը մտածելու ընդունակ արարած է, որը մարդու օրգանիզմից տարբերվող այլ օրգանիզմ է․ նրան հարկավոր է անընդհատ ռադիոակտիվ միջավայրում լինել։ Այն ստեղծվում է բարդ ինժեներական սարքերի միջոցով, որը միաձուլվել է կենսաբանական արեոնտրոպի մատերիայի հետ։
Իր հին ստեղծագործությունների Irrläufer (Frankfurt am Main, 1989) ժողովածուի մասին Լեմը հիշել է, որ գրել է մի վեպ, որ մի քանի ժամով մոռանա պատերազմի մասին, մոռանա այն ցեղասպանության մասին, որ տիրում էր գեներալ-նահանգապետությունում[4]։ Հենց հեղինակը ընդգծել է, որ մի քանի սյուժետային քայլեր, ինչպես նաև «Մարսից մարդու» մտքերը հետագայում կրկնվել են իր մեծ աշխատանքներում։
Իմ ձայնը դեռ ամրացած չէր, ոճը՝ անվստահ, ձեռագիրը՝ անփույթ, սակայն պարզվում էր, որ այդ պատմություններում ինչ որ բան պետք է առաջանա, այն զարգանում էր ինչպես փոքր երեխայի մոտ քայլելը․ դա այն է, ինչը տրվում է հանելուկների ձևով, և հարց է թե, ինչ կլինի, կամ ինչ կարող է դառնալ հետագայում․․․[3]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.