Մարգիլան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մարգիլան, քաղաք Ուզբեկստանի արևելքում` Ֆերգանի շրջանում։ Ըստ եվրոպական լեգենդի՝ Մարգիլանը հիմնադրվել է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։ Այդտեղ ճաշի ժամանակ նրան հավի միս (murgh; in պարս.՝ مرغ) և հաց են տվել, որից քաղաքը ստացել է այդ անունը։ Ավելի հավաստի գրառումները ցույց են տալիս, որ Մարգիլանը կարևոր կետ է եղել IX դարում՝ «Մեծ Մետաքսի ճանապարհներից» մեկն անցել է Ֆերգանայի միջով[2]։
Բնակավայր | ||
---|---|---|
Մարգիլան | ||
ուզբ.՝ Marg‘ilon/Марғилон | ||
Երկիր | Ուզբեկստան | |
Համայնք | Fergana Region? | |
Առաջին հիշատակում | 9-րդ դար | |
Մակերես | 40,83 կմ² | |
ԲԾՄ | 487 մետր | |
Պաշտոնական լեզու | ուզբեկերեն | |
Բնակչություն | ▲242 500 մարդ (2022)[1] | |
Ժամային գոտի | UTC+5 | |
Փոստային դասիչ | 151100 | |
Պաշտոնական կայք | margilon.uz | |
| ||
Քաղաքում է գտնվում Ուզբեկստանի խոշորագույն՝ Յոդգորլիկի մետաքսե ֆաբրիկան, որի աշխատողների թիվը հասնում է մոտ 2000-ի։ Ֆաբրիկան տարեկան թողարկում է մոտ 250,000 քառակուսի մետր պրեմիում մետաքսե գործվածքներ։
Մարգիլանի հարևան մետաքսի ֆաբրիկայում աշխատում է մոտ 15 000 աշխատող, որոնք օգտագործում են ժամանակակից սարքավորումներ, և այնտեղ տարեկան արտադրվում է մոտ 22 միլիոն քառակուսի մետր արտադրանք։ Հայտնի չէ, թե երբ է մետաքսի արտադրությունը հայտնվել Ֆերգանայի հովիտներում, բայց, անշուշտ, Մարգիլանը հնագույն ժամանակներից ակտիվորեն զբաղվել է այդ ճյուղով։
Մարգիլանը Ֆերգանայի շրջանի երեք խոշոր քաղաքներից մեկն է՝ Ֆերգանայի և Կոկանդի հետ միասին։ Մարգիլանում ապրում են ավելի քան 30 ազգությունների ներկայացուցիչներ։ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքում էր 215 400 բնակիչ[3]։
Թվական | 1897 | 1926 | 1959 | 1970 | 1973 | 1991 | 1999 | 2014 |
Բնակիչ | 36 500 | 44 000 | 68 000 | 95 000 | 106 000 | 125 000[4] | 143 600 | 215 400 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.