From Wikipedia, the free encyclopedia
Մածնաբերդ, միջնադարյան հայկական բերդ Գարդման գավառում, ներկայում՝ Ադրբեջանի Հանրապետության Դաշքեսանի շրջանի Հարցհանգիստ գյուղից հարավ-արևելք՝ անդնդախոր ձորերով շրջապատված լեռան վրա[1][2][3]։
Տեսակ | ամրոց |
---|---|
Տեղագրություն | Հարցհանգիստ, Դաշքեսանի շրջան |
Վարչական միավոր | Դաշկեսանի շրջան |
Երկիր | Ադրբեջան |
Ընթացիկ վիճակ | ավերված |
Ամրոցը հայտնի է տարբեր անուններով։ Հիմնական անուն ներկայացվում է Մածնաբերդը[1][2]։ Կիրառվել են նաև Մլզնաբերդ[1][3] և Սուրբ Մալազնաբերդ[1][3] անունները։
Պատմական աղբյուրներում Մածնաբերդը հիշատակվում է որպես Կյուրիկյան Աղսարթանի նստավայր[4][5]։
Կյուրիկյան թագավորության անկումից հետո Կյուրիկե Ա-ի որդի Դավիթը (1113-1145) մոտ 1113-ին հաստատվել է Մածնաբերդում և հիմք դրել Մածնաբերդի Կյուրիկյան իշխանությանը (գոյատևել է մինչև XIII դարի վերջը)։ Իշխանության սահմանները տարածվել են նաև մերձակա գավառների և բերդերի վրա։ Մխիթար Այրիվանեցին վկայում է՝
Իսկ ի զարմէ թագաւորացն Բագրատունեաց մնացին ի Վիրս և ի Մածնաբերդ և ի Նոր բերդ, որք կալան զբազում գաւառս և շինեցին բերդս բազումս...[6] |
Համաձայն Կիրակոս Գանձակեցու, Նոր բերդի Կյուրիկյանները տիրել են Մածնաբերդը՝
Իսկ Դաւիթ իշխան Նոր բերդին խաբեաց զմանուկն Աղսարթան և փեսացոյց զնա ի դուստրն իւր և ինքն տիրեաց Մածնաբերդոյ և ապա եհան զդուստր իւր և նման է[4] |
XII դարի առաջին կեսին Մածնաբերդը ենթարկվել է Գանձակի սելջուկյանների հարձակումներին, իսկ XIII դարի կեսին այն կարճ ժամանակով եղել է մոնղոլների տիրապետության տակ։ Հայտնի է նաև, որ 1170 թվականին վախճանված Մածնաբերդի թագավորին ամփոփել են Հաղպատի վանքում, որտեղ գտնվում է Կյուրիկյանների տոհմական դամբարանը[7]։
Բերդասարի խոցելի հատվածներն ամրացված են եղել անմշակ քարով, կրաշաղախով շարված բրգաշար պարսպապատով, որոնք XIX դարի վերջերին արդեն քայքայված էին ու մասամբ ավերված[8]։
1886 թվականին Մածնաբերդին անդրադարձած «Արձագանք» պարբերականում նշվում էր՝
Բերդից այժմ հազիւ նշմարելի պարսպի հետքեր և բնակարանների աւերակներ կան...[3] |
1880-ականներին բերդի ավերակների մեջ կար նաև երեք սպիտակ խաչքար
...լեռներից մինի ստորոտում կայ մի տափարակ տեղ, որ հողից մի թզաչափ բարձր երևում է շրջանաձև պարիսպ, փորագրած խաչաձև քարերով։ Այդ պարսպի մէջ տեղը փորելու ժամանակ դուրս եկան երեք հատ սպիտակ քարեր[9] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.