գիրք From Wikipedia, the free encyclopedia
«Ճանապարհորդություն Կոն-Տիկիով» կամ «Կոն-Տիկիի» գիտարշավը» (նորվ.՝ Kon-Tiki ekspedisjonen), նորվեգացի ճանապարհորդ, ազգագրագետ, հնագետ և գրող Թուր Հեյերդալի գիրքը։ Գրքում հեղինակը ներկայացնում է «Կոն-Տիկի» լաստանավով 1947 թվականին ձեռնարկած գիտարշավի մանրամասները և Պերուի հնդկացիների Պոլինեզիայում վերաբնակեցման պատմությունը։
Ճանապարհորդություն «Կոն-Տիկիով» նորվ.՝ Kon-Tiki ekspedisjonen | |
---|---|
«Ճանապարհորդություն Կոն-Տիկիով» գրքի շապիկը, Հայպետրհատ, 1958 թվական | |
Հեղինակ | Թուր Հեյերդալ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Թեմա | Kon-Tiki expedition? |
Բնօրինակ լեզու | նորվեգերեն |
Երկիր | Նորվեգիա |
Հրատարակիչ | Gyldendal Norsk Forlag? |
Հրատարակման տարեթիվ | 1948 |
Գիրքն ստեղծվել է գիտարշավի ժամանակ հավաքված հարուստ նյութերի հիման վրա։ Այդ թվում նավի տեղեկամատյանների գրառումները, եղանակի օրագրերը, կենդանական և բուսական աշխարհների ներկայացուցիչների հավաքածուն, որոնք անձնակազմի անդամները հավաքել են ամբողջ ճանապարհորդության ընթացքում։ «Ճանապարհորդություն Կոն-Տիկիով» գիրքը հրատարակվում է 1948 թվականին և վաճառվում ընդամենը տասնհինգ օրերի ընթացքում[1]։ Արդյունքում, գիրքը թարգմանվում է աշխարհի ավելի քան 70 լեզուներով։ Հայաստանում և Ռուսաստանումը գիրքը հրատարակվում է 1958 թվականին։ Դրանից հետո Ռուսաստանում այն մի քանի անգամ վերահրատարակվում է։ Վերջին անգամ Սանկտ Պետերբուրգում այն լույս է ընծայվել 2013 թվականի հունիսին «Պետրոգլիֆ» հատարակչությունում։
«Ճանապարհորդություն Կոն-Տիկիով» գիրքը որպես սյուժե ծառայեց 2012 թվականին նկարահանված ֆիլմի համար. այդ ֆիլմը կոչվում էր «Կոն-Տիկի» և նվիրված էր Թուր Հեյերդալի հիշատակին։
«Ճանապարհորդություն Կոն-Տիկիով» գրքում մանրամասն, քայլ-քայլ ներկայացվում է Թուր Հեյերդալի տեսությունը, ըստ որի պոլինեզացիները Հարավային Ամերիկայի բնիկ հնդկացիների ժառանգներն են։ Հեյերդալը սովորում է նաև ազգագրություն։ Նրա մտացածին գաղափարները հանգեցնում են, որպեսզի ապացուցի այդ հանգամանքը։ Մյուս գլուխներում նկարագրվում արշավախմբի ծննդյան մանրամասները, թե ինչպես է Թուր Հեյերդալը ծանոթանում Գերման Վաթցինգերի հետ, ինչպես են ընտրում անձնակազմի մյուս անդամներին։ Հետո մանրամասնությամբ իր գրքում Հեյերդալը ներկայացնում է «Կոն-Տիկի» լաստանավի կառուցման բոլոր նրբությունները, թե ինչպես են հինպերուական գծագրերից օգտվել։
Ճանապարհորդությունը ներկայացված է հումորի մեծ զգացումով։ Գիտարշավի մասնակիցները, ինչպես հիշատակում է Հեյերդալը, չեն էլ հիշում, թե ինչպես են հավաքվել այդ խելահեղ ճանապարհորդությամնը մասնակից դառնալու համար։ Վերջին գլուխներում ներկայացված է Տուամոտու կղզեխմբի մոտ վթարային կանգառի մանրամասնությունները և տեղական փոքր գյուղի կենսապայմանները։
«Ճանապարհորդություն Կոն-Տիկիով» գիրքը բաղկացած է ութ գլուխներից և վերջաբանից.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.