Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Ճակատագրի բերումով» (անգլ. Longshot), 2001 թվականի կատակերգություն` ռեժիսոր Լայոնել Ս. Մարտինի կողմից։ Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Գերմանիայում, բայց այդպես էլ Հյուսիսային Ամերիկայում վարձակալությամբ չտրվեց, սակայն դուրս էր եկել DVD սկավառակների վրա, որոնք հասանելի էին միայն ֆիլմի կայքում։ Ինչպես նաև վաճառվել է FYE խանութներում, «Խաչմերուկներ» ֆիլմի հետ միասին, որտեղ գլխավոր դերակատարը Բրիթնի Սփիրսն է։ Դրանից հետո ֆիլմը ցուցադրվել է հեռուստատեսությամբ։ Ֆիլմի մեկ երրորդն արտադրվել է Տորոնտոյում։
Ճակատագրի բերումով անգլ.՝ Longshot | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ֆիլմ անչափահասների համար |
Թվական | 2000 և հոկտեմբերի 25, 2001[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Lionel C. Martin?[2] |
Սցենարի հեղինակ | Լու Փերլման |
Դերակատարներ | Hunter Tylo?[3], Փոլ Սորվինո[3], Nikki DeLoach?[3], Ջասթին Թիմբերլեյք[3], Անտոնիո Սաբատո կրտսեր[3], Լենս Բասս[3], Ջոի Ֆեյթոն[3], Լիլ' Քիմ[3], Բրիթնի Սփիրս[3], Դուեյն Ջոնսոն[3], Զաքարի Թի Բրայան[3], Գիլբերտ Գոթֆրիդ[3], Լարկ Վուրհիս[3], Քեթրին Թաուն[3], Քենի Ռոջերս[3], Ռաս Բլեքվել[3], Dustin Diamond?[3], Carrie Stevens?[3], Էլեն Ալբերտինի Դաու[3], Danielle Fishel?[3] և Chick Hearn?[3] |
Երաժշտություն | Լալո Շիֆրին |
Շատ հայտնիներ, ինչպիսիք են` Լիլ Կիմը, Բրիթնի Սփիրսը և Ջասթին Թիմբերլեյկը, երկրորդական դերեր են խաղացել։ Ֆիլմի պրոդյուսեր Լու Պերլմանն աշխատել է նրանց հետ 1990-2000 թվականների սահմանում։
Հուսահատ Ալեքսը փորձում էր նմանվել իր խարիզմատիկ ավագ եղբորը` Ջեկին։ Ալեքսը խնդիր ուներ աղջիկների հետ խոսելու, պատճառն ավագ դպրոցի խուլիգաններն են, ովքեր անընդհատ ծաղրում էին նրան։ Ամենավատն այն էր, որ նա բաց էր թողել նկարահանումները, որոնք կօգնեին նրան հաղթել մեծ խաղ դպրոցի համար։ Ալեքսը միշտ համեմատվում էր Ջեկի հետ, ով հոգ էր տանում նրա մասին այն ժամանակվանից, երբ նրանք որբ մնացին, բայց ոչ առանց տհաճությունների։ Նա խնդիր ուներ ավազակ` Լասլո Պրայիսի հետ, ով բռնացրել էր Ջեկին իր կնոջ հետ։ Ջեկի կյանքը կփրկվի, եթե նա կարողանա իմանալ ամուսնու բիզնեսները ժառանգած այրու՝ Ռեյչելի գաղտնիքները։ Չնայած Ջեկը փորձում էր լավ օրինակ լինել կրտսեր եղբոր համար, սակայն գիտակցում էր, որ պետք է անի այն, ինչ Լասլոն է ցանկանում։ Նա սիրահարվում է Ռեյչելին և երդվում է երբեք չմատնել նրան, բայց հայտնվում է փակուղում, քանի որ Ալեքսը հայտնվել էր վտանգի մեջ, երբ Լասլոն սկսում է որոնել նրան, որպեսզի ցույց տա, թե ինչ է բիզնեսը։ Ամեն ինչ փոխվում է, և Ալեքսը պետք է հաղթահարեր իրեն, որպեսզի փրկեր ավագ եղբորը։
Դերասան | Դեր |
---|---|
Տոնի Դեկամիլլիս | Ջեկ Տեյլոր |
Խանտեր Տայլո | Ռեյչել Մոնտգոմերի |
Ջոյի Սկալտհոուպ | Ալեքս Տայլոր Ջեկի եղբայր |
Պոլ Սորվինո | Լասլո Պրայիս ավազակ |
Անտոնիո Սաբատո-մլ | Տոմմի Սատոն |
Ջեսսիկա Ուեսսոն | Կելլի Մոնտգոմերի |
Տարա Դեվիս | Վիկի Տոմպսոն |
Ջեն Մորիս | |
Ջերեմի Վայանդ | Չիպ |
Զակարի Տի Բռայան | Դակ |
Դանիել Ֆիշել | Գլորիա |
Էլեն Ալբերտինի Դայ | տիկին Ֆլեշեր |
Ջասթին Թիմբերլեյք | մեքենա կայանող |
Ջոյի Ֆատոն | պիցցերիայի խոհարար |
Բրիտնի Սպիրս | ստյուարդուհի ինքնաթիռում |
Կեննի Ռոջերս | օդաչու |
Դուեյն Ջոնսոն | ավազակ |
Գիլբերտ Գոտֆրիդ | տիտրերում նշված չէ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.