բույսերի ընտանիք From Wikipedia, the free encyclopedia
Հդնկացորենազգիները կամ մատիտեղազգիները (լատին․՝ Polygonaceae) երկշաքիլավորների դասին պատկանող բույսերի ընտանիք է։ Նկարագրված է շուրջ 1500 տեսակ[1] և շուրջ 50 ցեղ։ Խոտաբույսեր են, ծառեր և թփեր են։
Հնդկացորենազգիներ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Polygonaceae
| ||||||||
|
Տերևները հերթադիր են, հազվադեպ հակադիր, պարզ, հիմքում կա փողակ, որը կազմված է միաձուլված տերևակիցներից։ Ծաղիկները կանոնավոր են, կիցվարսանդային, ավելի սակավ՝ ենթավարսանդային, երկսեռ կամ բաժանասեռ, ծաղկապատը պարզ է կամ կրկնակի, թերթերը՝ 3-6, առէջները՝ 6-9։ Վարսանդը կազմված է 2-4 պտղաթերթերից, սերմնարանը միաբուն է, սռնակները՝ 2-4, ազատ։ Սերմնասկզբնակը մեկն է (ռեդուկցիայի հետևանքով)։ Պտուղը եռանիստ հատիկ է (կամ ընկուզիկ)։ Սերմն ունի ալրային մեծ էնդոսպերմ։
Ծաղկի բանաձևը՝ [2], կամ [3].
Առավել հայտնի ցեղերից են՝
Seamless Wikipedia browsing. On steroids.