From Wikipedia, the free encyclopedia
Նորվեգիայի հեռախոսակապի ոլորտ, համարվում է աշխարհի ամենազարգացածներից, որտեղ գործունեություն իրականացնող ընկերություններից շատերը նաև հանդիսանում են ակտիվ դերակատարներ ոլորտի համաշխարհային շուկայում։
Նորվեգիայի 4,9 միլիոն բնակչության պայմաններում երկրում առկա է բջջային հեռախոսակապի շուրջ 4,7 միլիոն բաժանորդ։ Ի տարբերություն բջջային հեռախոսակապի բաժանորդների անընդհատ աճի՝ ստացիոնար հեռախոսակապի բաժանորդների քանակը նվազել է և կազմում է 2 միլիոն[1]։
Նորվեգիայի հեռախոսային կոդը «47» է։ Բոլոր հեռախոսային համարները կազմված են ութ թվից, ընդ որում, երկրի յուրաքանչյուր ֆյուլքե (մարզ) ունի իր կոդը, որոնք հեռախոսահամարների առաջին, երբեմն էլ առաջին երկու թվերն են։ Ժամանակակից բջջային հեռախոսահամարները սկսվում են 4, 58 և 59 թվերով։
Տելենորը նորվեգական հեռահաղորդակցային ընկերություն է։ Հանդիսանում է Նորվեգիայի ամենախոշոր ընկերությունը, բջջային հեռախոսակապի միջազգային շուկայի առաջատար ներդրողներից։ Գլխավոր շտաբը տեղակայված է Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեի Բերում կոմունայի Ֆորնեբու շրջանում (մայրաքաղաք Օսլոյի մոտ)[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.