Հեյդե Թամզալի
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հեյդե Թամզալի (ֆր.՝ Haydée Tamzali, օգոստոսի 23, 1906[1], Թունիս, Ֆրանսիա - օգոստոսի 20, 1998[1], Թունիս, Թունիս), թունիսցի դերասան, գրող, ռեժիսոր և սցենարիստ։ Համարվում է Աֆրիկայի առաջին կին սցենարիստը։
Հեյդե Թամզալի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1906[1] |
Ծննդավայր | Թունիս, Ֆրանսիա |
Վախճանվել է | օգոստոսի 20, 1998[1] (91 տարեկան) |
Վախճանի վայր | Թունիս, Թունիս |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոդերասանուհի, film colorist, մոնտաժող, լրագրող և գրող |
Քաղաքացիություն | Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ և Թունիս |
Haydée Tamzali Վիքիպահեստում |
Հեյդե Թամզալին ծնվել է 1906 թվականի օգոստոսի 23-ին Թունիսում[2]։ Ռեժիսոր Ալբերտ Սամամա Չիքլիի դուստրն է[3]։ Նրա մայրը իտալուհի էր, ով ծնվել էր Միանկա Ֆերրերոյում[4]։
Հեյդե Թամզալին վաղ հասակից աշխատել է հոր հետ[5]։ Նա ղեկավարել է իր կողմից գրված «Զոհրա» ֆիլմը, որտեղ խաղացել է գլխավոր դեր (1922)։ Այդ ֆիլմը համարվում է Թունիսի առաջին խաղարկային ֆիլմը։ 1924 թվականին մեկ այլ համր դրամա է նկարահանվել՝ Ain el-Ghezal-ը, որտեղ գլխավոր դերում կրկին հանդես է եկել Հեյդե Թամզալին։ Ֆիլմի սցենարում նա գրել է.
Որպեսզի ցույց տանք, թե ինչ վատ են կանանց վերաբերվում տղամարդկանց աշխարհում, երբ նրանց «վաճառում են» նախապես պայմանավորված ամուսնության։ - Գրել է Հեյդե Թամզալին[6] |
Հեյդեն նկարահանվել է նաև ռեժիսոր Ռեքս Ինգրամի «Արաբը» ֆիլմում (1924), բայց նրա հայրը չի թողնում նրան տեղափոխվել Հոլիվուդ և հետամուտ լինել դերասանական կարիերային[7][8]։
Արդեն չափահաս Հեյդե Թամզալին ամուսնանում և մեծացնում է իր երկու երեխաներին, ապրել է Ալժիրում և Փարիզում, գրել է խոհանոցային գիրք Հյուսիսային Աֆրիկայի խոհանոցի մասին(La Cuisine en Afrique du Nord)[9][10]:
1996 թվականին Հեյդեն նկարահանվել է «A Summer in La Goulette» ֆիլմում, նկարահանված՝ Ֆերիդ Բոուհեդիրի կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.