From Wikipedia, the free encyclopedia
Հեմսեդալ (նորվ.՝ Hemsedal), կոմունա Նորվեգիայի Բուսկերուդ ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Թրյոիմ քաղաքն է։ Պաշտոնական լեզուն նյունորսկն է։ Զբաղեցնում է 753.46 կմ² տարածք։ Մայրաքաղաք Օսլոյից հեռու է 220 կմ[3]։
Հեմսեդալ նորվ.՝ Hemsedal | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | Կոմունա | ||||
Մտնում է | Բուսկերուդ ֆյուլքե | ||||
Վարչկենտրոն | Թրյոիմ | ||||
Ամենաբարձր կետ | Høgeloft?[1] | ||||
Օդվար Գրոտե | |||||
Հիմնական լեզու | Նյունորսկ | ||||
Բնակչություն (2007) | 1968 (341 տեղ) | ||||
Խտություն | 3 | ||||
Տարածք | 753.46 (145 տեղ) | ||||
Հիմնադրված է | հունվարի 1, 1897[2] թ. | ||||
Սահմանակցում է | Գուլ, Օլ, Վանգ, Վեստրե Սլիդրե, Նուր Էուրդալ և Լերդալ | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոխարինեց | Gol og Hemsedal Municipality?[2] | ||||
ISO 3166-2 կոդ | 0618 | ||||
hemsedal.kommune.no | |||||
Հեմսեդալն ունի բազմադարյան պատմություն։ Մարդիկ սկսել են այստեղ բնակություն հաստատել դեռևս 2500 տարի առաջ, ինչի մասին վկայում են հայտնաբերված հնագիտական առարկաները։ 13-րդ դարում այստեղ կառուցվել են եկեղեցիներ, ինբչը վկայում է, որ այդ ժամանակ կոմունայի տարածքում քրիստոնեությունը լայն տարածում էր արդեն գտել։
Հեմսեդալ կոմունայի զինանշանը հաստատվել է 1992 թվականի հոկտեմբերի 2-ին և իրենից ներկայացնում է կարմիր գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է դեղին գույնի լուսան։ Զինանշանի հեղինակն է Սթեին Դավիդսենը։ Զինանշանի վրա լուսանի պատկերումը կապված է այն հանգամանքով, որ կոմունայի տարածքում բնակվում են բազմաթիվ լուսաններ[3]։
Հեմսեդալ կոմունայի տնտեսության առանցքային ճյուղերը գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունն են։
Յուրաքանչյուր տարի այստեղ են ժամանում հազարավոր զբոսաշրջիկներ, որպեսզի վայրի բնության պայմաններում տեսնեն լուսանների։ Զբոսաշրջիկների ամենամեծ ներհոսքը ապահովում է Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Նիդերլանդները, Դանիան և Շվեդիան։ Տարածաշրջանը հայտնի է նաև որպես լեռնագնացության կենտրոն։ Այստեղ գտնվող բազմաթիվ լեռներ ունենում են հազարավոր այցելուներ, ովքեր ոչ միայն զբաղվում են լեռնագնացությամբ, այլև արշավային տուրիզմով։
Կոմունայի տարածքում զարգացած է նաև լեռնադահուկային սպորտաձևի ենթակառուցվածքները։
Կոմունայի տարածքում զարգացած են հիմնականում անասնապահությունն ու կարտոֆիլաբուծությունը։
Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Հեմսեդալ կոմունայում բնակվում է 1968 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում աճ է գրանցել[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.