Հացի
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հացի, գյուղական համայնք Արցախի Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 48 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 48 կմ հեռավորության վրա։
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Հացի | ||
Հացի | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտունու | |
Համայնք | Մարտունու շրջան | |
ԲԾՄ | 892 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 234 մարդ (2015) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Համայնքը լեռնային է, ունի 878,46 հա տարածք, որից 667,64 հա գյուղատնտեսական նշանակություն, 142,04 հեկտար անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 5 աղբյուրներ` «Անահիտի», «Ավեգաց ջուր», «Քռնով», «Տես» և «Չայլաղի»։
2015 թվականին Հացի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 234 մարդ, կա 63 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմական նշանավոր գյուղերից է։ Ղ. Աղայանի «Անահիտ» հեքիաթում նշվում է Հացիկ անունով։ Այս բնակավայրի հետ է կապված Վաչագան Բարեպաշտ թագավորի ( V դ.) ու նույն գյուղի աղջիկ՝ Անահիտի հանդիպման պատմությունը։ Այն աղբյուրը, որտեղ տեղի է ունեցել հանդիպումը, այժմ էլ կոչվում է Անահիտի աղբյուր։ Այս աղբյուրը Արցախի առավել նշանավոր պատմական հուշարձաններից է։ Նրա գլխավերևում այժմ էլ պահպանվում է մի շքեղ, քանդակազարդ խաչքար։ Իսկ խաչքարի մեծ խաչի թևերի տակ քանդակված են ոչ պակաս շքեղ 2 փոքր խաչքար։
Գյուղում և շրջակայքում կան եկեղեցական ու այլ պատմական հուշարձաններ։ Գյուղի տարածքում է Ս. Աստվածածին եկեղեցին։ Կան նաև այլ հին եկեղեցու փլատակներ և 13-րդ դարի խաչքար։ Գյուղի եկեղեցու կառուցումը կապված է ամուսիններ Հարություն և Հուռի Մուսայելյանների հետ, որոնք երեխա ունենալու նպատակով իրենց միջոցներով կառուցել են այն և նվիրաբերել գյուղին։ Առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում գյուղից ոչ մեծ հեռավորության վրա, Անահիտի աղբյուրի մոտ գտնվող եկեղեցական համալիրը։ Այն հիմնականում բաղկացած է 4 եկեղեցիներից (12—13-րդ դդ.) ինչպես նաև բազմաթիվ այլ օժանդակ շինություններից։ Այս եկեղեցիների համալիրը ժողովուրդն անվանում է «Բռի եղցի»։ Համալիրի շրջակայքում գտնվող շինությունների փլատակներում պահպանվող շինաքարերի մշակման ձևերը, քանդակները, նախշերը, գերեզմանաքարերը ցույց են տալիս, որ այդտեղ ավելի վաղ ժամանակներում (սկսած 5-րդ դարից) եղել է ծաղկուն բնակավայր։
Հացի գյուղի պատմական նշանավոր շինություններից է նաև գյուղում մինչև այժմ էլ պահպանվող դպրոցի շենքը, որը 1911 թ. կառուցել են նույն գյուղացի ամուսիններ Ջիվանշիր և Գյուլբահար Գազիյանցները:Նրանց հայրենանվեր մեծագործությունը վառ է մնացել մինչև այժմ էլ։ Դպրոցի շենքի պատին վիմափորված են հետևյալ սրտառուչ բառերը.
Հայ մանուկներին․
Թող ձեր բերանում հնչեն դարեդար, Նվիրեցին Հացի գյուղին Ջիվանշիր և Գիլբահար Գազիյանցներ1911 թվական[2]։ |
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 18 աշակերտներ[3]։
Գյուղում ծխական դպրոց հիմնվել է 19-րդ դարի 70–ական թվականների սկզբներին, որը ընդմիջումներով գործել է մինչև 1906 թ. հետո դարձել է երկսեռ դպրոց։ Ղազյանների կառուցած դպրոցում 1915 թ. սովորում էին 44 աշակերտ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.