From Wikipedia, the free encyclopedia
Հարալդ IV Գիլլի (նորվ.՝ Haraldr gilli or Haraldr gillikristr, 1102[1], Իռլանդիա - դեկտեմբերի 14, 1136, Բերգեն, Նորվեգիա), Նորվեգիայի թագավոր 1130-1136 թվականներին, ով ծնվել և մեծացել է Իռլանդիայում։
Հարալդ IV Գիլլի Haraldr gilli | ||
| ||
---|---|---|
1130 - դեկտեմբերի 14, 1136 | ||
Նախորդող | Մագնուս IV Կույր | |
Մասնագիտություն՝ | կառավարիչ | |
Ծննդյան օր | 1102[1] | |
Ծննդավայր | Իռլանդիա | |
Վախճանի օր | դեկտեմբերի 14, 1136 | |
Վախճանի վայր | Բերգեն, Նորվեգիա | |
Դինաստիա | Gille dynasty? | |
Քաղաքացիություն | Նորվեգիա | |
Հայր | Մագնուս III Բոկոտն | |
Ամուսին | Ինգրիդ Ռագնվալդսդոտտեր և Բիանկա | |
Զավակներ | Սիգուրդ II Ինգի I Սապատավոր և այլն | |
Ըստ ամենայն հավանականության՝ Հարալդը ծնվել է 1103 թվականին Իռլանդիայում։ 1127 թվականի Հարալդը մեկնում է Նորվեգիա և հայտարարում, որ ինքը իռլանդաբնակ Մագնուս III-ի որդին է՝ գործող թագավոր Սիգուրդ I-ի եղբայրը։
Օրդալիումն ապացուցել է դրա ճշմարտությունը, իսկ Հարալդը իր հերթին խոսք է տվել իշխանության գլուխ չկանգնել, քանի դեռ Սիգուրդն ու իր որդին՝ գահաժառանգ Մագնուս IV-ը ողջ են։
Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ Սիգուրդը խաչակրաց արշավանքներից մեկի ժամանակ զոհվեց, իսկ Մագնուսն իրեն հռչակեց Նորվեգիայի թագավոր։ Ըմբոստ Հարալդը պատերազմ սկսեց իր եղբորորդու հետ։ Մարտերից մեկի ժամանակ Հարալդի զինվորները կարողացան շրջափակել Մագնուսի նավն ու գերեվարել վերջինիս։
Հարալդի հրամանով Մագնուսը ենթարկվեց դաժան պատիժների՝ կուրացվեց և նույնիսկ անդամահատվեց։ Այս ամենից հետո 1130 թվականին նա ինքն իրեն հռչակեց երկրի թագավոր։ Հարալդ Գիլլին իշխել է Նորվեգիայում մինչև 1136 թվականը, երբ նա սպանվել է Մագնուսի դաշնակիցներից մեկի՝ Սիգուրդ Սլեմբեի կողմից։
Հարալդն ունեցել է վեց երեխա, որոնցից երկուսն արտամուսնական կապի միջոցով։ Նա ամուսնացած է եղել Շվեդիայի արքայադուստր Ինգրիդի հետ։
Իր անունով Նորվեգիայի հաջորդ թագավորը՝ Հարալդ V-ը, կառավարել է 20-րդ դարի վերջում[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.