Հաճն
From Wikipedia, the free encyclopedia
Հաճն (այժմ կոչվում է Սայիմբեյլի, թուրքերեն՝ Saimbeyli), քաղաք պատմական Լեռնային Կիլիկիայում։
Բնակավայր | ||
---|---|---|
Հաճն | ||
թուրքերեն՝ Saimbeyli | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Ադանայի մարզ և Ադանայի վիլայեթ | |
ԲԾՄ | 1050±1 մետր | |
Բնակչություն | ▼15 338 մարդ (2018) | |
Ժամային գոտի | DAZD? և UTC+3 | |
Փոստային դասիչ | 01740[1] | |
Պաշտոնական կայք | saimbeyli.bel.tr | |
| ||
Աշխարհագրություն
Հաճնը գտնվում է ներկայիս Թուրքիայի Հանրապետության Ադանայի մարզի հյուսիսում, Սարոսի գետի վտակ Գյոկսուից 10 կմ արևմուտք՝ եռանկյունաձև բլրի վրա։ Քաղաքից արևմուտք է գտնվում Օբրուխ ձորը և համանուն գյուղը, որով հոսում է Չաթախջուր գետակը, և հորդանալով կագմում Հաճնի գետը (Ղ. Ալիշան, Սիսաան, էջ 164)[2]։
Պատմություն
Եղել է Հռոմեական (պահպանվել են մ.թ.ա. I դ. բերդի ավերակները), Բյուզանդական կայսրությունների, Կիլիկիայի հայկական պետության կազմում։ Հնուց Հաճընում բնակվող հայերը XI դ. հիմնադրել են Սուրբ Հակոբ վանքը (կանգուն է մինչև օրս)։ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից (1375 թ.) հետո մեծ թվով հայեր հաստատվել են Հաճընում։ XV դ. քաղաքը զավթել է Օսմանյան Թուրքիան։ 1915 թվականին՝ 35 հզ. բնակչություն (մոտ 30 հզ-ը՝ հայեր)։ Հայերն ունեին վեց եկեղեցի՝ կից վարժարաններով (նշանավոր էր Սահակ-Մեսրոպյանը)։ Քաղաքից դուրս, Սուրբ Հակոբ վանքում, գործել է գիշերօթիկ վարժարան։ Զբաղվել են հիմնականում արհեստներով և առևտրով։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Հաճընի հայերը բռնությամբ տեղահանվել և աքսորվել են Դեր Զոր, որտեղ նրանց մեծ մասը զոհվել է։ 1919 թվականին մոտ 8 հզ. հաճնցիներ վերադարձել են Ֆրանսիայի հովանավորության ներքո գտնվող հայրենի քաղաքը, սակայն ֆրանսիական կառավարությունն ամբողջ Կիլիկիան (ներառյալ Հաճընը) հանձնել է Թուրքիային։ 1920 թվականի մարտին քեմալական զորքերը պաշարել են Հաճընը, որի հայ բնակիչները դիմել են ինքնապաշտպանության (տես Հաճընի հերոսամարտ (1920))։ Կոտորածից փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Թուրքերը Հաճընը վերանվանել են Սալիմբեյլի (Հաճընի ջարդարարի անունով)։ 1958 թվականին Հայաստանում հիմնվել է Նոր Հաճն քաղաքը։
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.