թուրք քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Հաթը Չըրփան (թուրքերեն՝ Hatı Çırpan, 1890, Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մարտի 21, 1956, Անկարա, Թուրքիա), նաև հայտնի է, որպես Սաթը Քադըն (թուրքերեն՝ Satı Kadın), թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի առաջին կին անդամներից մեկը, որն ընտրվել է 1935 թվականի համընդհանուր ընտրություններում։
Հաթը Չըրփան թուրքերեն՝ Hatı Çırpan | |
---|---|
Ծնվել է | 1890 |
Ծննդավայր | Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | մարտի 21, 1956 |
Մահվան վայր | Անկարա, Թուրքիա |
Գերեզման | Kahramankazan |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և իրավապաշտպան |
Զբաղեցրած պաշտոններ | Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ |
Կուսակցություն | Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն |
Hatı Çırpan Վիքիպահեստում |
Երկրորդ լեզվական համագումարից (թուրքերեն՝ İkinci Türk Dil Kurultayı) անմիջապես առաջ, որն անցկացվել է 1934 թվականի օգոստոսի 18-ից 23-ը, հուլիսի 16-ին[1], նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը մեկնել է Անկարայից էքսկուրսիա դեպի Ղազան գյուղ (այն ժամանակ մտնում Էր Անկարայի մարզի Կիզիլջահամամ շրջանի կազմի մեջ[2][3]), Անկարա մայրաքաղաքից 50 կմ հեռավորության վրա[4]։ Այս շրջայցի ընթացքում Աթաթուրքին ներկայացրել են Սաթը Քադընին, որը Ղազանի գյուղապետն էր։ Նա գեղջկուհի էր Կենտրոնական Անատոլիայից, որը չորս տարի պայքարում էր թուրքական անկախության պատերազմի ժամանակ[5]։ Աթաթուրքը նրա հետ զրույցի է բռնվել, որից հետո նա, ինչպես հաղորդվել է, համակրանք է տածել Սաթը Քադընի նվաճումների և ինտելեկտի նկատմամբ[2][3][4]։
Ըստ Աֆեթ Ինանի, Աթաթուրքը նրան հանդիպելուց հետո ասել է. «Սա այն կինն է, որը կարող է հաջողության հասնել որպես խորհրդարանի անդամ»[6]։ Իր հաջող ընտրարշավում Սաթը Քադընին հովանավորում և աջակցում էր ինքը` Աթաթուրքը[5]։ Հետագայում նա փոխել է իր անունը Հաթը` Աթաթուրքի խորհրդով, որը այդ ժամանակ հետաքրքրված էր նախախեթերի քաղաքակրթությամբ, և քանի որ նրա նախկին` Սաթը անունը նշանակում էր «վաճառք» կամ «գնել» թուրքերեն[4], նա ընդունել է Չըրփան ազգանունը այն բանից հետո, երբ 1934 թվականին ազգանվան մասին օրենքը պահանջում էր, որ Թուրքիայի բոլոր քաղաքացիները ունենան ազգանուն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.