From Wikipedia, the free encyclopedia
Կոնգո (նաև՝ Զաիր, Լուալաբա[1]), գետ Աֆրիկա մայրցամաքում։ Հոսում է հիմնականում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունով՝ մասամբ ծառայելով որպես սահմանագիծ նրա և Կոնգոյի Հանրապետության ու Անգոլայի միջև։
Կոնգո | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 4700 |
Ավազանի մակերես | 401 450 000 կմ² |
Ջրի ծախս | 41 800 |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Boyoma Falls? և Լուալաբա |
Բարձրություն | 1590 մ |
Գետաբերան | Ատլանտյան օվկիանոս |
Գետաբերանի տեղակայում | Ատլանտյան օվկիանոս |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Inkisi River?, Կասաի, Lefini River?, Sangha?, Ուբանգի, Tshuapa River?, Lomami River?, Լուալաբա, Chambeshi River?, Lukuga River?, Luvua River?, Aruwimi River?, Itimbiri River?, Luvu?, Alima?, Ambe River?, Lulonga River?, Ikelemba?, Q3193787?, Kwilu?, Lilo (left tributary of the Lwalaba)?, Lindi?, Lowa (Kivu/Maniema)?, Lufimi?, Lwika?, Maiko?, Molua?, Mongala River?, M'pozo River?, Ndjili River?, Nsele River?, Ruki?, Ulindi River?, Lukunga River?, Likouala-Mossaka?, Q22357659?, Kambu?, Likouala aux Herbes? և Gobari? |
Երկիր | Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Հանրապետություն Անգոլա |
Երկրամաս | Ներքին Կոնգո |
Ջրահավաք | Congo basin? |
Գետը Վիքիպահեստում |
Կոնգոն միակ գետն է, որ հատում է հասարակածը երկու անգամ[2]։ Այն նաև ամենամեծ խորություն (220 մետր) ունեցող գետն է[3]։
Գետի անվանումներն առաջացել են բանտու լեզուներից։ Այդ լեզուներից մեկով «կոնգ» նշանակում է «լեռներ», որի իմաստը կարելի է բացատրել որպես «լեռնային վայրից հոսող գետ»։ Մեկ այլ լեզվով էլ «զաիրե» նշանակում է «ջուր»[4]։
Սկիզբ է առնում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հարավ-արևելքում՝ Զամբիայի սահմանի մոտ գտնվող սարավանդում, և մինչև Ստենլիի ջրվեժները կոչվում Լուալաբա։ Թափվում է Ատլանտյան օվկիանոսը՝ առաջացնելով էստուարիա։ Երկարությունը 4320 կմ է (Լուալաբա գետի ակունքից)։ Ավազանի մեծությամբ և ջրատարությամբ Աֆրիկայում գրավում է առաջին, իսկ աշխարհում՝ 2-րդ տեղը՝ Ամազոնից հետո։ Նավարկելի է առանձին հատվածներում՝ Բուկամա-Կոնգոլո (645 կմ), Կինդու-Ուրունդու (300 կմ), Կիսանգանի-Կինշասա (1742 կմ) և Մատանդիից մինչև գետաբերանը (138 կմ)։
Գետային խոշոր նավահանգիտներն են Կինշասան (ԿԴՀ) և Բրազավիլ (Կոնգոյի Հանրապետություն)․ ստորին հոսանքում Մատահի ծովային նավահանգիստը՝ Բոմա և Բանանտ նավահանգիստներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.