From Wikipedia, the free encyclopedia
Կիրկե (հին հունարեն՝ Κίρκη, լատինացված Ցերցեյա[5]), հունական դիցաբանության կերպար[6], Հելիոսի և օվկիանուհի Պերսեիդայի դուստրը[7][8] (կամ Պերսեյի[9])։ Ըստ որոշ հեղինակների՝ Ապոլոնի և Եփեայի դուստրը[10]։
Կիրկե | |
---|---|
Տեսակ | հունական դիացաբանության աստված |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Հայր | Էետես և Հելիոս[1] |
Մայր | Պերսե[1] և Հեկատա |
Քույր/Եղբայր | Պասիֆայա, Էետես, Պերսես և Պերսես |
Ամուսին | Տելեմաքոս[2] |
Կողակից | Ոդիսևս[2] |
Զավակներ | Agrius?[3], Ավզոն, Ardeas?, Telegonus?[4], Latinus?, Cassiphone? և Anteias? |
Circe Վիքիպահեստում |
Պասիֆայոսի քույրը[11]։ Կապված է Հեկատայի՝ լուսնի աստվածուհու հետ և Հեկատեի ու Մեդեայի նման կախարդուհի և վհուկ է[12]։
Ըստ Հոմերոսի, նա ապրել է Այա կղզում[13] (հին հունարեն՝ Αἰαία, պատմվածքներում կղզու գտնվելու վայրը աշխարհագրորեն անորոշ է)։ Կամ Էնարիա կղզում[14], կամ Մայոնիա կղզում[15]։ Հետագայում Կիրկեի գտնվելու վայրը տեղափոխվել է հեռավոր արևելքից դեպի արևմուտք՝ Տիրենյան ափ, Իտալիայի ափին գտնվող հրվանդանը (Լատիում) կոչվել է նրա անունով։ Նա ապրել է Տիրենյան ծովի մոտ և կղզի հասել է Հելիոսի կառքով[16]։ Նա մաքրագործել է արգոնավորդներին Աբսիրտոսին սպանելուց հետո[17]։
Ըստ Դիոդորոսի՝ Կիրկն Աիետեսի և Հեկատեի դուստրն է։ Նա ամուսնացել է սարմատների թագավորի հետ և թունավորել նրան խմիչքով։ Դառնալով թագուհի՝ նա շատ դաժան է վարվել պալատականների նկատմամբ, ինչի պատճառով էլ կորցրել է թագավորական իշխանությունը։ Նա փախել է դեպի օվկիանոսի անծայրածիր մասերը և բնակություն հաստատել կղզում իրեն ուղեկցող կանանց հետ կամ Իտալիա՝ Կերկեյի հրվանդանում[18]։
Հայտնի լեգենդ կա Կիրկեի անհույս սիրո մասին ծովի աստծո Գլաուկուսի հանդեպ, որից նա վրեժխնդիր է եղել՝ նրա սիրելի Սքիլլային հրեշի վերածելով։ Մեկ այլ լեգենդ պատմում է Կիրկեի սիրո մասին աուզոնների թագավորի՝ Սատուռնոսի որդու՝ Պիկուսի նկատմամբ, որին նա վերածել է փայտփորիկի։
Իր ծովային ճանապարհորդությունների ժամանակ Ոդիսևսը հայտնվել է նրա կղզում։ Նրա ուղեկիցներից մի քանիսը գնացել են կղզին ուսումնասիրելու, բայց Կիրկեն նրանց խոզերի է վերածել։ Այնուհետև Ոդիսևսը եկավ կախարդուհու տուն և Հերմեսի կողմից նվիրաբերված հրաշալի մոլի բույսի օգնությամբ հաղթել է նրա կախարդանքը։ Կիրկեն ընդունելով Ոդիսևսին որպես խիզախ հյուր, հրավիրել է նրան մնալ կղզում և կիսել իր սերը։ Ոդիսևսը համաձայնել է, բայց նախ նրանից երդում պահանջեց, որ իր դեմ ոչ մի վատ բան չի ծրագրի և կվերադարձնի խոզերի վերածված իր ուղեկիցների մարդկային տեսքը։ Կղզում մեկ տարի երանության և գոհունակության մեջ ապրելուց հետո, Ոդիսևսն իր ընկերների պնդմամբ, սկսել է խնդրել Կիրկեին, որ թույլ տա նրանց գնալ տուն։ Ստանալով աստվածուհու համաձայնությունը՝ նա նախ գնում է Հադեսի մոտ՝ գուշակ Թիրեսիայից իրեն սպասվող փորձությունների մասին տեղեկանալու համար։
Ըստ Հոմերոսի նկարագրության՝ Կիրկեն ուներ չորս ծառա նիմփա՝ առվակների դուստրեր[19] (կապված դրախտի չորս գետերի հետ)։ Ըստ Ապոլոնիոս Հռոդոսացու՝ Կիրկեի կենդանիները եղել են էվոլյուցիյի առաին պտուղները, այս մասին հիշատակել է Էմպեդոկլեսը[20]։
Թիրեսիասից ստանալով ցանկալի տեղեկությունը՝ Ոդիսևսը վերադարձել է Կիրկեի կղզի։ Կիրկեն նախազգուշացնում է Ոդիսևսին այն վտանգների մասին, որոնք սպասում էին նրան Սիրենների կղզում, այն նեղուցում, որտեղ ապրում են Սկիլլան և Քարիբդիսը և Տրինակրիա կղզում։ Ոդիսևսն ուղևորվել է հետագա ճանապարհորդության։ Կիրկեն Ոդիսևսին սովորեցրել է նաև ստեղծել հանգույցներ[21]։
Ըստ Հեսիոդոսի՝ Ոդիսևսից Կիրկեն ծնել է որդիներին՝ Ագրիուսը և Լատինոսը[22] (Հոմերոսը դա չի նշում)։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Կիրկեն Ոդիսևսից ծնել է որդի՝ Տելեգոնուսը[23] (կամ Նաուսիթոս և Տելեգոնուս[14]):
Հետագայում Կիրկեն ամուսնացել է Տելեմաքոսի հետ, բայց սպանվել է Կիրկեի կողմից, երբ նա սիրահարվել է Կիրկեի դստերը՝ Կասիֆոնեսին[24]։
Կիրկեի դամբարանը ցուցադրվել է Ատտիկայի մոտ գտնվող Ֆարմակուսա կղզու վրա[25]։ Պնդվում է, որ Մարսիների իտալական ցեղը սերում է Կիրկեից, այդ իսկ պատճառով էլ նրանք պաշտպանված էին օձի խայթոցներից[26]։ Լացիայում գտնվող Կիրկե լեռը որսավայր է[27]։ Կիրկե լեռան վրա եղել է Կիրկեի տաճարը, որտեղ ցուցադրվել է Ոդիսևսի գավաթը[28]։ Կիրկեի բլուրը եղել է Կոլխիդայում[29]։
Էսքիլեսի «Կիրկե» սատիրայական դրամայի և մի շարք կատակերգությունների գլխավոր հերոսն է։ Ենթադրաբար Ոդիսևսն ու Կիրկեն պատկերված են նաև Կիպսելուսի դամբարանի վրա[30]։
Ըստ մեկնաբանությունների՝ նա հետերոսեքսուալ է եղել և հմայել է իր հյուրերին[31]։
Առասպելի վերլուծությունն ու մեկնաբանությունը հանդիպում են գրականության մեջ, օրինակ՝
Ցերցեյան անհիշելի ժամանակներից ի վեր մի հոյակապ առասպել է, որն առաջացել է մատրիարխալ աստվածություններից, աստվածուհու սեռական մոգության մասին կախված էրոտիկ ձգտումների մակարդակից՝ դեպի վար՝ դեպի խոզություն, կամ դեպի վեր՝ դեպի աստվածուհի։ Նա գրեթե միշտ սխալ է մեկնաբանվել։ Կանանց գեղեցկությունն ու ցանկությունը զզվանք են առաջացնում միայն նրանց հոգեկանում, ովքեր իրենց սեռական զգացմունքներով կենդանիներից վեր չեն բարձրացել։ Ավելի վաղ ժամանակներում կանայք շատ հազվադեպ էին հասկանում տղամարդու սեռական վայրենիության դեմ պայքարելու ուղիները և նրանք, որոնք դա գիտեին, համարվում էին Կիրկեներ։ Կիրկեի հետ հանդիպումը փորձաքար էր յուրաքանչյուր մարդու համար՝ պարզելու, թե արդյոք նա տղամարդ է Էրոսում։ Սեռական մոգությունը գործում է միայն Գեղեցկության և Էրոսի ընկալման ցածր մակարդակների վրա։
(34) Սիրսե աստղակերպը, որը հայտնաբերվել է 1855 թվականին՝ անվանվել է Կիրկեի պատվին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.