Կիտո
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կիտո (իսպ.՝ Quito ― Քիտո), Էկվադորի մայրաքաղաքը։ Գտնվում է Պիչինա հրաբխի հարավային լանջին[1], 2818 մ բարձրության վրա, Պանամերիկյան խճուղու վրա։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կիտո | |||||
Quito / San Francisco de Quito | |||||
| |||||
Երկիր | Էկվադոր | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Համայնք | Quito Metro? | ||||
Հիմնադրված է | 1534 թ. | ||||
Մակերես | 290 կմ² | ||||
ԲԾՄ | 2850 մ | ||||
Պաշտոնական լեզու | իսպաներեն և Կիչուա | ||||
Բնակչություն | 1 978 376 մարդ (2019) | ||||
Ժամային գոտի | UTC-5 | ||||
Հեռախոսային կոդ | +593 2 | ||||
Փոստային ինդեքս | EC1701 | ||||
Փոստային դասիչ | EC170150 | ||||
Պաշտոնական կայք | quito.gob.ec | ||||
| |||||
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 2 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Գտնվում է ծովի մակերևույթից 9350 ոտնաչափ բարձրության վրա (աշխարհի ամենաբարձրադիր մայրաքաղաքներից մեկն է, ավելի որոշակի՝ երկրորդը Լա Պասից հետո), ինչպես նաև՝ հասարակածին ամենամոտ գտնվողներից մեկը[2]։
2008 թվականից Կիտոյում է գտնվում Հարավային Ամերիկայի ազգերի միության գլխավոր գրասենյակը[3]։
Քաղաքի պատմական կենտրոնը ամենաընդարձակներից և ամենից լավ պահպանվածներից մեկն է Հարավային ու Հյուսիսային Ամերիկաներում[4], և Կիտոն, լեհական Կրակով քաղաքի հետ մեկտեղ, 1978 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված առաջին քաղաքներից մեկն է եղել[4]։ Կիտոյի կենտրոնական հրապարակը գտնվում է հասարակածից մոտավորապես 25 կիլոմետր հեռավորության վրա, ինքը՝ քաղաքը տարիների ընթացքում ձգվելով, գրեթե հասել է զրոյական հորիզոնականին։ Քաղաքում ստեղծվել են հասարակածին նվիրված հուշարձան ու թանգարան[5]։
Հիմնադրել է իսպանացի կոնքիստադոր Սեբաստիան Բելալկասարը 1534 թվականին՝ հնդկացիների հին քաղաքի տեղում, և քվիտու հնդկացիական ցեղի անունով կոչվել Կիտո[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.