Կեշա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կեշա Ռոուզ Սեբերտ (անգլ.՝ Kesha Rose Sebert, մարտի 1, 1987[3][4], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և ռեփեր։ 2005 թվականին ստորագրել է պայմանագիր պրոդյուսեր Dr. Luke-ի Kemosabe Records ձայնագրման լեյբլի հետ և դարձել է դրա անդամ[6]։ Նա մեծ ճանաչում ձեռք բերեց 2009 թվականին, երբ իր մասնակցությունն ունեցավ ռեփեր Ֆլո Ռայդայի «Right Round» սինգլում, որը Միացյալ Նահանգների Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրեց առաջին հորիզոնականը[7]։ 2010 թվականի հունվարին թողարկվեց երգչուհու առաջին՝ «Animal» կոչվող ստուդիական ալբոմը, որը գլխավորել է Billboard 200 հիթ շքերթը և վաճառվել է միլիոնավոր օրինակներով[8]։ Այդ ալբոմի «Tik Tok» սինգլը գլխավորեց միջազգային հիթ շքերթներ, այդ թվում՝ Billboard Hot 100-ը[9]։ 2010 թվականին թողարկվեց նաև «We R Who We R» սինգլը, որը նույնպես գլխավորեց Billboard Hot 100-ը՝ դառնալով նրա երրորդ երգը, որն այդ հիթ շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[10]։
2012 թվականի նոյեմբերին վաճառքի դուրս եկավ Կեշայի երկրորդ ստուդիական ալբոմը, որը կրում է «Warrior» անվանումը[11]։ 2013 թվականին երգչուհին իր մասնակցությունն ունեցավ ռեփեր Պիտբուլի «Timber» սինգլում, որը Billboard Hot 100-ում և միջազգային մի շարք հիթ շքերթներում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[12]։
Remove ads
Անձնական կյանք
Կեշան բիսեքսուալ է[13]։ Նա երաժշտական կատարումներով է հանդես եկել թե՛ հետերոսեքսուալ և թե՛ հոմոսեքսուալ զույգերի հարսանեկան արարողությունների ժամանակ[14]։
Սկավառակագրություն
- Ստուդիական ալբոմներ
- Մինի ալբոմներ
- «Cannibal» (2010)
- «Deconstructed» (2013)
- Հավաքածու ալբոմներ
- «I Am the Dance Commander + I Command You to Dance: The Remix Album» (2011)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads
