թռչունների տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Կարմրախածի ձիաթռչնակ (լատին․՝ Anthus cervina), խատտնիկներ ընտանիքին պատկանող թռչուն։ Բնադրող-չվող թռչուն է։
Կարմրախածի ձիաթռչնակ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Anthus cervina | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Փոքր թռչուն է։ Մարմնի վերին մասը դարչնագույն է։ Գլխի և մեջքի վրա կան մուգ բծեր։ Արուի գլուխը, կոկորդը, կտնառքը և կուրծքը ժանգաշիկավուն են։ Քաշը՝ 17-24 գրամ է, թևի երկարությունը՝ 77-91 մմ։ Քայլում է մանրավազքով։
Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին, աշնանը՝ սեպտեմբերից մինչև հոկտեմբեր։ Չվում է ինչպես առանձնյակներով, այնպես էլ փոքր խմբերով՝ տարբեր տեսակների ձիաթռչնակների հետ երամներ կազմած։
Տարածված է Եվրոպայի հյուսիսային շրջաններում։ Հանդիպում է Հայաստանում, Կոլա թերակղզուց մինչև Չուկոտի թերակղզի, ինչպես նաև Կովկասում։ Ապրում է ճահճացած մարգագետիններում, գետերի և լճերի խոնավ ափերում և նման այլ վայրերում։ Հանդիպում է Արարատյան հարթավայրի ճահճացած և արհեստական ջրավազանների տարածքում։ Տունդրայում զբաղեցնում է խոտաբույսերով ծածկված ուռուտների, թփուտավոր կեչու հատվածները[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.